RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3914, Տպվել է` 551, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Այս օրերին, երբ մեր երկրում ընթանում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ դրան ուղեկցող մի շարք միջոցառումները, բնականաբար հարց է առաջանում. ի՞նչ է նշանակում ֆրանկոֆոնիա, ո՞վքեր են ֆրանկոֆոնները եւ ո՞րն է նրանց առաքելությունը: Քանի որ մեր հասարակությունն այնքան էլ լավ չգիտի այդ հարցերի պատասխանները, կփորձենք մեր ընթերցողներին ներկայացնել դրանց համառոտ տարբերակները:

Ֆրանկոֆոնիա բառաձեւն առաջին անգամ գործածվել է 1880 թ.` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ռեկլուսի կողմից, ով նպատակ ուներ մատնանշել այն աշխարհագրական տարածքները, որտեղ խոսում են ֆրանսերեն լեզվով: Ֆրանկոֆոնիա գերակայությունների եւ հիմնական գործողությունների առանցքն են հանդիսանում ժողովրդավարությունը, մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված արժեքների ամրապնդումը, խաղաղության ապահովումը, հակամարտությունների կանխարգելումը, կառավարումը եւ լուծումը, ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության առաջխաղացումը, մշակութային եւ քաղաքակրթական երկխոսությունների հաճախակի դարձնելը, հանրակրթական ու բարձրագույն ուսուցմանը եւ գիտությանն ի նպաստ աջակցությունը, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջեւ համագործակցության զարգացումը` ի շահ բնապահպանական հիմունքներով այդ երկրների զարգացման եւ ժողովուրդների միջեւ համերաշխության ապահովման :

Փոքրատառով «ֆրանկոֆոնիա» բառը մատնանշում է այն ժողովուրդներին կամ անհատներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ օգտագործում են ֆրանսերենը, իսկ մեծատառով գրված «Ֆրանկոֆոնիան» մատնանշում է այն երկրները, որոնց աշխատանքային պաշտոնական լեզուն ֆրանսերենն է:

Ֆրանկոֆոնները մոլորակի ֆրանսալեզու բնակիչներն են: Աշխարհում շուրջ 274 մլն մարդու համար հիմնական լեզուն ֆրանսերենն է: Ֆրանսերեն լեզուն համարվում է պաշտոնական լեզու աշխարհի 32 երկրներում: Ֆրանսախոսների թիվը վերջին տարիներին սկսել է կտրուկ աճել եւ, որոշ մասնագետների պնդմամբ, 2050 թ-ին նրանց թիվը կեռապատկվի: Այս միտումը հատկապես նկատվում է աֆրիկյան երկրներում, որտեղ կրթության մատուցման լեզուն ֆրանսերենն է:

Այսօր գործում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ), որը հիմնադրվել է 1970 թ., որպես ֆրանսերենի եւ համընդհանուր արժեքների ամրագրման եւ տարածման հաստատություն: Հիմնական կարգախոսներն են հավասարություն, փոխլրացում, համերաշխություն: Նրանում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված եւ 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ: Որոշում կայացնող քաղաքական մարմինը ֆրանսախոս երկրների եւ կառավարության ղեկավարների համաժողովն է` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որն էլ այս օրերին տեղի է ունենում Երեւանում:

Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003 թվականից, երբ Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք բերեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ: 2008 թ-ին Հայաստանը դարձավ ասոցիացիայի անդամ, իսկ 2012թ-ին` լիիրավ անդամ:

2010 թ. Շվեյցարիայում կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթաժողովին անդամ երկրներն ու կառավարությունների ղեկավարներն առաջին անգամ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ուղիղ երեք տարի առաջ` 2015 թվականի հոկտեմբերի 10-11-ը, Հայաստանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարների 31-րդ համաժողովը:

2016 թ. մայիսին Հայաստանը ներկայացրել էր իր թեկնածությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը կազմակեպելու համար: 2016 թ. նոյեմբերի 22-25-ին Անտանանարիվոյում (Մադագասկար) կայացած գագաթաժողովում միաձայն որոշման հիման վրա 2018 թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովն անցկացվում է Հայաստանում:

Ողջունելով գագաթաժողն ու դրա բոլոր մասնակիցներին եւ հյուրերին` ցանկանում ենք հավատալ, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ-ում կյանքն ավելի ժողովրդավար հիմունքների վրա կազմակերպելու համար: Ինչպես նաեւ հայազգի եւ օտար տնտեսվարողներին վստահություն կներշնչի նոր ներդրումներ կատարելու եւ, ամենակարեւորը` դրական տեղաշարժի հիմք կհանդիսանա Արցախի հարցի խաղաղ եւ մարդասիրական սկզբունքների հիման վրա շուտափույթ լուծման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ