RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4155, Տպվել է` 509, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռամկավար Ազատական կուսակցության
Հակոբ Ավետիքյան, Կենտրոնական Վարչություն
Վարդան Նազիրեան, Գերագույն Խորհուրդ, 18.10.2018թ.

Ռամկավար Ազատական Կուսակցության դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նկատմամբ

Ռամկավար Ազատական կուսակցությունն իր հայրենական եւ սփյուռքյան կառույցներով անմիջականորեն հետեւում է Հայաստանի Հանրապետությունում ծավալվող քաղաքական իրադարձությունների յուրաքանչյուր փուլին եւ, միեւնույն ժամանակ, իր կառույցներով ու զանգվածային լրատվական միջոցների ծավալուն ցանցով սատարում է ժողովրդական զանգվածների գլխավոր ցանկությանը` Մայր հայրենիքում ժողովրդավարական գործընթացը անշրջելի դարձնել:

Մեկնելով վերոհիշյալից, ՌԱԿ-ը զորակցում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով մեր երկրում օրենսդրական նոր` ժողովրդի տարբեր խավերն ու ուղղությունները ներկայացնող մարմին ստեղծելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մեր բոլորի տեսլականն իրականացնելու սահմանադրական քայլերին եւ իր պատրաստակամությունն է հայտնում գործնականորեն աջակցելու եւ մասնակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Առ այդ, ՌԱԿ-ը ողջունում է գործող վարչապետի հրաժարականի պայմաններում 7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը, ինչպես նաեւ խորհրդարանական ուժերի` վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստումը, որը մեր երկիրը առանց ցնցումների կառաջնորդի դեպի գործող Ազգային ժողովի լուծարումն ու առաջիկա դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների միջոցով Օրենսդիր նոր մարմնի ստեղծումը:

Միաժամանակ, ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ առաջիկա ընտրությունները, թեեւ որոշակի շտապողականության պայմաններում, կկայանան ազգային համերաշխության, ժողովրդավարական սկզբունքների հարգման, սահմանադրական նորմերի կիրառման մթնոլորտում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնականացման, տարածաշրջանում ծավալվող վտանգավոր զարգացումները վճռականորեն դիմագրավելու, հայոց պետականությունը ուժեղ, տնտեսապես բարգավաճ եւ անխոցելի դարձնելու համաժողովրդական տեսլականով:

ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ եւ առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, վայելելով իր բոլոր անդամների եւ համակիրների բարոյական ու գործնական աջակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ