RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4223, Տպվել է` 506, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻԱՆՁՆՅԱ ՈՐՈՇՄԱՄԲ ՎԵՐՋԱԿԵՏԸ ԴՐՎԱԾ Է

ՆԱԻՐ ՅԱՆ

Մեկ տարուց ավելի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո ծայր առած լարված մթնոլորտը ժամանակ առ ժամանակ ավելի էր թեժանում. մի ընթացք գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնում էր վարպետի դուստրըՙ Նորա Գրիգորյանը : Նրան հակառակՙ ակտիվանում էին մյուս ուժերը: Թատրոնն աշխատանքային նորմալ հունից դուրս էր եկել: Ոչ ստեղծագործական ներքին դրամային «Ազգն» անդրադարձել է հունիսի համարներից մեկում: Նորա Հակոբյանի թեկնածությունը մերժող Ռոբերտ Հակոբյանը հենց այդ ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, որ պատրաստ է ստանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտավորությունները, միայն թե Նորա Գրիգորյանը ժառանգաբար իր հոր աթոռը չզբաղեցնի: Տարաձայնություններն այնքան էին թեժացել, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանձնարարել էր թատրոնի կոլեկտիվին գեղարվեստական ղեկավար ընտրել, ինչը հակասում է ՊՈԱԿ-ների մասին օրենքին: Ըստ այդ օրենքիՙ գեղարվեստական ղեկավարին ոչ թե ընտրում են, այլ նշանակում, - նշանակողը պետք է լինի թատրոնի տնօրենը:

Ինչեւէ, անցել է 3 ամսից ավելի, բայց թատրոնում կրքերը չէին հանդարտվում, ավելինՙ տարաձայնությունները ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս թատրոնի դուռ-պատուհաններից: Այդ ընթացքում մշակույթի նախարարույթունը նորից է միջամտել թատրոնի ներքին խոհանոցին: Կոլեգիալ նիստ է հրավիրվել, եւ առաջադրվել է 5 թեկնածուՙ Նորա Գրիգորյան, Ռոբերտ Մանուկյան, Վլադիմիր Գաբբե, Սուրեն Շահվերդյան եւ Կարեն Ներսիսյան: Ի վերջո, հինգից նախապատվություն է տրվել վերջին երկուսին: Կոլեգիալ խորհուրդը որոշել է, որ Նորա Գրիգորյանը փորձառու չէ, բացի այդ ճիշտ չէ, որ հորը դուստրը փոխարինի, որովհետեւ կստացվի, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ժառանգական գահ է:

Մշակույթի նախարարությունը Կարեն Ներսիսյանի եւ Սուրեն Շահվերդյանի առջեւ պայման է դրելՙ ով այնպիսի ներկայացում բեմադրի, որ ես ասեմՙ լավն է, նա էլ կդառնա գեղարվեստական ղեկավար: Նշենք, որ Կարեն Ներսիսյանը բնակվում է Ռուսաստանում եւ մեծ մասամբ համագործակցում է այդ երկրի տարբեր թատերախմբերի հետ, իսկ Սուրեն Շահվերդյանը հայտնի է հայաստանյան տարբեր թատրոններում բեմադրած ներկայացումներով: Ընդ որումՙ նրան ճանաչում են որպես մոդեռն, ոչ ավանդական թատրոնի ներկայացուցչի: Այս օրերին Սուրեն Շահվերդյանը հայտնել է իր դիրքորոշումըՙ ինչպես է պատկերացնում ռուսական դրամատիկական թատրոնի ապագան: Նա նկատել է, որ արմատական փոփոխությունների կողմնակից է եւ իր պատկերացմամբ ռուսական թատրոնը չի կարող հետագայում լինել այնպիսին, ինչպիսն եղել է մինչեւ հիմա:

Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը հրապարակավ համեմատել է Սուրեն Շահվերդյանի ու Կարեն Ներսիսյանի ստեղծագործական մոտեցումները եւ հետեւյալ գնահատականը տվել. «Սուրեն Շահվերդյանը, ինչպես «Վարպետն ու Մարգարիտան» վեպում է ասվումՙ անհաջող կատակ է արել. նա ավելի շատ շարժումների, պլաստիկայի թատրոնի կողմնակից է, իսկ Կարեն Ներսիսյանի ոճն ու ձեռագիրը լիովին համապատասխանում են մեր թատրոնի սկսզբունքներին ու ավանդույթներին: Հետեւաբար, ես նախապատվությունը տալիս եմ Կարեն Ներսիսյանին»:

Ֆրեդ Դավթյանը մշակույթի նախարարության պայմանավորվածությունը խախտել է. չի սպասել, որ երկու թեկնածուները ներկայացում բեմադրեն ու այդկերպ համեմատեն իրենց ստեղծագործական ուժերը: Տնօրենը համոզված է, որ թեկնածուներին մրցելու հնարավորություն տալն անիմաստ է, ժամանակի կորուստ, որից թատրոնը միայն ու միայն տուժելու է: «Սպասել եւս մեկ-երկու ամիս, թե երբ են նրանց ներկայացումները բեմ բարձրանալու, ես չեմ պատրաստվում, թատրոնն էլ չի պատրաստվում»,- հավելել է Ֆրեդ Դավթյանն ու շտապել միանձնյա որոշում կայացնել: Առանց մշակույթի նախարարությանը, թատրոնի կոլեկտիվին, մյուս թեկնածուինՙ Սուրեն Շահվերդյանին տեղյակ պահելուՙ նա հրաման է ստորագրել, ըստ որիՙ Կարեն Ներսիսյանը նշանակված է ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Պայմանագրի ժամկետը մինչեւ 2019-ի տարեվերջն է: Ֆրեդ Դավթյանն իր որոշման մասին տեղյակ է պահել միայն Կարեն Ներսիսյանինՙ ստանալու նրա համաձայնությունը: Համաձայնությունն ստացել է եւ հրամանագիրը ստորագրել: Ինչպե՞ս կարձագանքի մշակույթի նախարարությունն այս որոշմանը, Ֆրեդ Դավթյանի համար միեւնույն է. ինչպես ինքն է նշումՙ թատրոնում տիրող քաոսային իրավիճակի վերջակետն ինքն արդեն դրել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ