RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3081, Տպվել է` 490, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԿՐԱԿԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ. «ՓԹԻԹ» ՀԱՆԴԵՍ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս, բոլորովին պատահաբար, ձեռքս ընկավ Բեյրութում լույս տեսնող «ՓԹԻԹ» (http://www.e-ptit.com/) մանկական հանդեսի հերթական համարները: Սա, թերեւս, այն պատահականություններից էր, որոնք կցանկանայի ապրել ամեն օր:

Հիացմունքով ձեռքս առա հանդեսն ու ափսոսանքով բացեցի, որովհետեւ մի քանի նախադեպերից գրեթե վստահ էի, որ բացելովՙ ներսում պիտի տեսնեմ նախադասություններ, որտեղ օտար բառերի արանքում հայտնաբերելու եմ միայն մեկ-երկու կուչ եկած բուն հայկազյան բառեր: Բայց ահա, հենց այդտեղ էր իսկական անակնկալը, մտավոր-մշակութային պարգեւը, որ բերկրանք պատճառեց ինձ, եւ անշուշտ կպատճառի յուրաքանչյուրին, ով գոնե մի փոքր մտահոգ է հայոց լեզվի ու մշակույթի հետագա ճակատագրով:

Անաղարտ հայերեն, ահա «ՓԹԻԹ» հանդեսի գերագույն նպատակը, որին, արդեն ավելի քան 10 տարի նվիրված են հիմնադիր-խմբագիրներՙ Վերժին Չերչյան-Աբրահամյանն ու Կարո Աբրահամյանն ու իրենց ընկերները:

Այս հանդեսն իր գոյությամբ հանդիսանում է սփյուռքում հայապահպանության այն սյուներից մեկը, որոնք անշահախնդրորեն լծված են հայ մշակույթի պահպանման գործին: Արդար չենք լինի, եթե ասենք, որ «ՓԹԻԹ»-ը հայկական սփյուռքի միակ հանդեսն է, բայց առավել անարդար կլինենք, եթե չընդունենք, որ իր թիրախավորմամբ, այն էՙ հայ մանկան հայեցի զարգացումը, քչերից մեկն է, եթեՙ ոչ եզակին:

Ցավով տեղեկացա, որ այս հայանպաստ հանդեսը պատշաճ կերպով օժանդակություն չի ստանում հայկական կրթական ընկերությունների (բացառությամբՙ Գալուստ Գյուլբենկայն հիմնարկության եւ առանձին անհատների) կողմից: Ցավալի է նաեւ այն փաստը, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը, որի կոչումն ու գերնպատակն է ամեն գնով, մանավանդ սփյուռքում, ամրապնդել հայկական մշակույթը, գործնականում անտարբեր է հանդեսի ճակատագրի հանդեպ, եւ մեր իմացությամբՙ չի փորձում որեւէ տիպի օժանդակություն ցուցաբերել: Հուսով եմ, գոնե այս գրությունը կհասնի համապատասխան մարմիններին, որոնք էլ կփորձեն որեւէ կերպ օժանդակել հանդեսի հետագա աշխատանքին:

Առաջիկայում, հընթացս «ՓԹԻԹ»-ի յուրաքանչյուր համարի լույսընծայմանը, կանդրադառնամ հանդեսի անելիքներին ու խնդիրներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ