RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2489, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐՍԱՄՅԱՆ: «ՎԵՐ ԿԱՑ ԵՎ ԴԻՄԱԴՐԻՐ»

Հ.Ծ.

«Հայերը եւ առաջավոր քաղաքականությունը» ընդհանուր խորագրի շրջանակներում ճանաչված հետազոտող-լրագրող Դավիթ Պարսամյանը հյուրընկալվել է ՀՅԴ-արեւմտյան շրջանի ուսանողական ասոցիացիայի կողմից եւ դասախոսել է Գլենդեյլի Մարիամ եւ Գրիգոր Քարամանուկյան երիտասարդական կենտրոնում: Այդ առթիվ ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին կայացած «Վեր կաց եւ դիմադրիր» միջոցառմանը Պարսամյանը խոսել է ժողովրդի պասիվ իրավիճակից ակտիվ դիմադրության անցնելու թեմայի շուրջը, մասնավորապես օրինակ բերելով նացիստական Գերմանիայում Հանս եւ Սոֆի Շոլի, Մյունխենի համալսարանի ուսանողների հետ հիմնած «Սպիտակ վարդ» անունը կրող շարժումը, որ ոտքի հանեց գերմանացիներին պայքարելու ընդդեմ կառավարության, եւ թեեւ նրանց ձերբակալեցին եւ սպանեցին 1943-ին, նրանց շարժումը եւ խիզախությունը հիշատակվում են մինչեւ օրս:

Դավիթ Պարսամյանը իր «Այլընտրանքային ռադիո» շաբաթական ծրագրով փոխել է անկախ լրագրության ներկապնակը: Մի շարք օտար ականավոր գիտնականների հետ, ինչպիսիք են Նոամ Չոմսկին, Էկբալ Ահմեդը, Հոուարդ Զինը, Թարիք Ալին, Ռիչարդ Վուլֆը եւ Էդուարդ Սաիդը, հեղինակել է իմպերիալիզմը, կապիտալիզմը, տնտեսական ճգնաժամերը եւ գլոբալ ապստամբությունները շոշափող արժեքավոր գրքեր: Արժանացել է մրցանակների եւ «Այլընտրանքային լրագրության ինստիտուտի» կողմից համարվել մեդիա ոլորտի գլխավոր 10 հերոսներից մեկը: Ներկայիս Նոամ Չոմսկու հետ պատրաստվում է լույս ընծայել «Գլոբալ դժգոհություններ: Զրույցներ ժողովրդավարությանը սպառնացող երեւույթների մասին» հատորը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ