RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018



Տեղադրվել է` 2018-11-02 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1474, Տպվել է` 190, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՀ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸՙ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային առաջնորդության դպրոցի առաջարկովՙ Ռալֆ Յիրիկյանը ներկայացել է հերթական դասախոսությամբ: Ինտերակտիվ եւ անմիջական շփման ընթացքում բանախոսը խոսել է կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկություններից: Մասնավորապեսՙ գործատու-աշխատակից քաղաքակիրթ հաղորդակցության կարեւորությունից, նպատակներ սահմանելու անհրաժեշտությունից, շուկայի ուսումնասիրություններն ու մրցակցային դաշտը գնահատելու նրբություններից:

Հեռահաղորդակցության ոլորտում տարիներ շարունակ առաջատարի դիրքերը պահպանող ընկերության գլխավոր տնօրենը լսարանին հորդորել է զերծ մնալ առաջնորդ դառնալը ինքնանպատակ դարձնելուց եւ ընտրել քայլ առ քայլ հաջողության հասնելու ճանապարհը. մտածել ոչ թե ուղղակի ղեկավար լինելու մասին, այլ ամենօրյա գործունեության հիմքում դնել աշխատասիրությունն ու հետեւողականությունը:

«Լավ, հաջողակ ղեկավար լինելու համար պետք է անընդհատ զինվել գիտելիքներով, դրանք կատարելագործել, կազմակերպության ներսում ապահովել թիմային աշխատանք, սեփական օրինակով առաջնորդելՙ ամենօրյա աշխատանքում: Հաջողության հասնելու նախապայմանը երազելն է, սեփական ուժերին հավատալը, սխալներից դասեր քաղելը եւ «հարմարավետության գոտուց» խուսափելը: Դժվարությունները կոփում են միտքը, կամքն եւ ամրացնում հաջողության հասնելու ձգտումը: Դրանք սովորեցնում են մտածել, ուղիներ փնտրելՙ այդպիսով ավելի ամուր դարձնելով մեզ: Իսկ երբ մարդն ամուր է էությամբ ու որակներով, ապա ոչ թե պաշտոնն է կշիռ հաղորդում նրան, այլ ինքըՙ ստանձնած պաշտոնին: Սա է կայացած եւ ուժեղ անհատի կարգախոսը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանն ապագա առաջնորդներին խորհուրդ է տվել «ես-մենք» երկվության մեջ մշտապես կարեւորել թիմի դերը եւ վաստակել աշխատակիցների հարգանքը ոչ թե վախով, այլ վստահությամբ, նպաստել բոլորի «ես»-ի առողջ զարգացմանըՙ հիմքեր ստեղծելով ամուր «մենք»-ի համար:

«Առաջնորդությունը ժամանակակից աշխարհում ունի իր տեղն ու ազդեցությունը: Գործարար ոլորտում հաջողության հասնելու եւ ընկերության դիրքերն ամրապնդելու համար առանցքային պայման է առաջնորդության հիմունքների իմացությունն ու դրանց ճիշտ կիրառումը: Տնտեսության ու կորպորատիվ կառավարման ոլորտի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի նոր սերնդին գործարար առաջնորդության հմտություններն ու զարգացման նոր միտումները ներկայացնելը: Այսօրինակ հանդիպումները խթանում են ստեղծագործաբար մտածելու ու նորը ստեղծելու հմտությունների զարգացումը երիտասարդության շրջանում»,-ընդգծել է բանախոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ