RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-09 20:05:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3423, Տպվել է` 466, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ ԿԱ, ԵԼՔՙ ՈՉ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ելք, փաստորեն, չկա: Ավելի ճիշտ կա, բայց այն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ, ոչ էլ Արամ Զավենի Սարգսյանի հանգստացնող ու զգացմունքային ելույթները, ոչ էլ նույնիսկ Արտակ Զեյնալյանի իրավական գիտելիքներն ու փորձառությունը: Ելքը Լուսավոր Հայաստանն է, միայն: Նկատի ունեմ այս անունով կուսակցությունը, ոչ թե նպատակը: Այսինքն Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակում մի օր նստել են Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ու սկսել մտածել, լավ ի՞նչ անենք, որ Հայաստանը վերջապես դառնա լուսավոր: Հավանաբար Հայկ Կոնջորյանը հայտարարել էՙ իսկ ինչո՞ւ ենք մենք անհանգստանում այս հարցով, շնորհակալություն Փաշինյան Նիկոլ: Մարուքյանն էլ, գուցե մեղմ ժպտացել է ու պատասխանել, թե գիտե՞ս, Հայկ, այ եթե մենք չլինեինք Նիկոլ Փաշինյանի կողքինՙ նա չէր կարող հաղթել: Հայկն էլ հասկացել է, որ իրականում այդպես չէ ու դիմում է գրելՙ Լուսավոր Հայաստանից դուրս գալու:

Թե ի՞նչ կանի Լուսավոր Հայաստանն առանց Հայկ Կոնջորյանի, Էդմոն Մարուքյանն ավելի լավ կիմանա, իսկ թե ի՞նչ կանի Հայկ Կոնջորյաննՙ առանց Լուսավոր Հայաստանի, Նիկոլ Փաշինյանն ավելի լավ կիմանա: Այստեղ կարեւորն այն է, թե ի՞նչ կանի Լուսավոր Հայաստանն առհասարակ: Բանն այն է, որ այս կուսակցության, օրինակ, վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ճիշտ է, մարդիկ հայտարարում են, որ իրենք Փաշինյանի կառավարությանն ընդդիմություն են լինելու: Երեւանի քաղաքապետի թեկնածուն էլ Արտակ Զեյնալյանն էր, որը բոլորովին այլ կուսակցությունից է ու եւս չի հավատում, որ Լուսավոր Հայաստան տանող ճանապարհի տեղը միայն Էդմոն Մարուքյանը գիտի: Այսինքն երկրում երկու կարեւոր պաշտոնի, մեկըՙ ամենակարեւորի, թեկնածուն առանձին Լուսավոր Հայաստանը չունի, առաջադրել են, սատարել են այլ ուժերի թեկնածուներին ու այս ռեսուրսով էլ, ավելի ճիշտՙ ռեսուրսի բացակայությամբ գնում են դեպի Լուսավոր Հայաստան, ավելինՙ առաջարկում են հետեւել իրենց:

Չի բացառվում, որ Մարուքյանը մի բան գիտի, ինչը ոչ մեկս չգիտենք, դե օրինակՙ լավ լապտերների խանութի տեղ: Կամ, ինչպես առաջադրել վարչապետի թեկնածու մեկին, ում հետո պետք է ընդդիմություն լինել: Ամեն դեպքում Լուսավոր Հայաստանում լավ երիտասարդներ կան, Ռեմարկ կարդացած, Արեւմուտքում շատ եղած: Եղած-տեսած-սովորած: Ճիշտ է, սովորելն ուրիշ բան է, գործելըՙ բոլորովին այլ: Եթե նույնը լիներ, Լուսավոր Հայաստանը վարչապետի սեփական թեկնածուն էլ կունենար, քաղաքապետի էլ, շենքի լիազորի էլ, սեղանի թամադայի էլ: Հիմա չունի, միայն նպատակ ունի...

Եւ հենց այստեղ պարզվում է մի տարօրինակ բան. լույսը կա, ելքըՙ ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ