RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-09 20:05:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3387, Տպվել է` 459, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՆՐԻԽ ԵՐՋԱՆԻԿԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նոյեմբերի 3-ին Լոնդոնում տեղի է ունեցել մի շատ կարեւոր բան: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը գալա-ընթրիք է կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Լոնդոնի Արսենալի, ավելի ճիշտՙ Լոնդոնի Արսենալի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բայց դա չէ ամենակարեւորը, այլ այն, որ Հենոն մենակ չի եղել միջոցառմանը, ավելինՙ Հենոն այլեւս մենակ չէ: Ճիշտ է, Հենրիխի կողքին, ինչպես միշտ եղել է մայրըՙ տիկին Մարինա Թաշչյանը եւ քույրըՙ մանկուց Լոնդոնի Արսենալի երկրպագու Մոնիկան, ինչպես նաեւ Յուրի Ջորկաեֆը: Բայց, կներեք, ամենակարեւորն այն է, որ Հենրիխին ուղեկցել է Բեթի Վարդանյանը: Այսինքն Հենրիխի ձեռքը բռնած քայլել է, կողքին կանգնել է, հենց կողքին կանգնած էլ լուսանկարվել է:

Ըստ բազմաթիվ աղբյուրներիՙ Բեթին Հենրիխի ընտրյալն է, նա նաեւ ըստ որոշ տեղեկությունների, Գրանդ Հոլդինգ ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է: Թե կոնկրետ ի՞նչ նպատակով է Բեթին ուղեկցել Հենրիխին ու ի՞նչ կապ ունեն իրար հետ, չգիտեմ, խոսքը մեր մեջՙ դա մեզ չվերաբերող հարց է: Այստեղ ուշագրավն այն է, որ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում Հայկական բարեգործական ընդհանուր միության լոնդոնյան գրասենյակի գալա-ընթրիքին պարգեւատրվել է, ուշադրություն, Հայաստանի եւ աշխարհի երիտասարդների համար գործադրած մարդասիրական ջանքերի եւ իր ազգային ինքնությանը հավատարիմ մնալու համար:

Չվիճարկենք: Մանավանդ որ հաստատ չգիտենք, թե Հենրիխը, օրինակ, Հասարակածային Գվինեայի երիտասարդների համար ինչե՞ր է արել, կամ Կոնգոյի գետաբերանին ֆուտբուլ խաղացողներին քանի՞ գնդակ է նվիրել: Այստեղ այլ նրբություն կա, որը կոչվում է ֆուտբոլ: Հիշեցնեմ, Մխիթարյանը ոչ թե բարերար է, ոչ թե մարդասեր է, ոչ թե ազգային ինքնությանն անմնացորդ հավատարիմ եռագույնն ուսերին աշխարհում պտտվող հայրենասեր, այլ նախ եւ առաջ ֆուտբոլիստ է: Ու հիմա վատ է խաղում, այնքան վատ, որ 90 րոպե խաղում է միայն Հայաստանի ազգային հավաքականում, այն էլՙ որովհետեւ ուրիշ Մխիթարյան չունենք: Թե ի՞նչ պետք է ազգովին անենք, որ Հենոն գոլ խփի, կամ գոնե գոլային փոխանցում կատարի, ես չգիտեմ: Օրինակ Լոնդոնի Արսենալի հանդիպումները մեկնաբանող հայ մեկնաբանները պնդում են, որ Հենրիխը շարունակում է դրսեւորել իր լավագույն որակները, կարդալ խաղը, տեսնել դաշտը, ու հավանաբար այդ խոսքերով ուզում են գոտեպնդել մեր տղայինՙ հույս ունենալով, որ Հենրիխը խաղի ժամանակ ականջակալներով լսում է նրանց ու խանդավառվում ազգային ինքնությամբ, բայց իմ կարծիքով պետք է քննադատել... ոչ միայն Հենրիխին: Բոլորի՛ն, ովքեր իրենց գործը վատ են անումՙ կապ չունի, որովհետեւ կաշառակե՞ր են, ոչ պրոֆեսիոնա՞լ, թե՞ ուղղակի վատ մարզավիճակում են: Հենրիխը նրանցից մեկն է միայն, նրանք շատ են, ամենուր են: Ուղղակի մենք մինչեւ թավշյա հեղափոխությունը մի ժողովուրդ էինք, որի ուրախանալու միակ առիթը Հենրիխ Մխիթարյանն էր: Բայց քանի որ թավշյա հեղափոխությունից հետո էլ առանձնապես շատ ուրախանալու բան չունենք, ուրեմն առաջարկում եմ հիմա էլ ուրախանալ Հենրիխի անձնական կյանքում կարեւոր փոփոխությամբ, մինչեւ ազգային անվտանգության ծառայությունը երկրի տարածքում կհայտնաբերի նոր ֆուտբոլային տաղանդներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ