RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



ՕՐԻՆԱԿԵԼԻ

Տեղադրվել է` 2018-11-09 20:05:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3126, Տպվել է` 457, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ՄՈԴԵԼԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Կենտրոնաասիական հանրապետությունը վստահորեն շարժվում է դեպի սոցիալական պետության կարգավիճակՙ մշակելով աշխարհում հայտնի «սկանդինավյան մոդելի» սեփական նմանակը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ներկայացրել է երկրի նոր ռազմավարությունը, որի գլխավոր առաջնահերթություն նա ուղենշեց քաղաքացիների բարեկեցության աճը, եկամուտների մակարդակի եւ կյանքի որակի բարձրացումը: Ղազախստանը արժանի տեղ է գրավում սոցիալական զարգացման եւ քաղաքացիների բարեկեցության միջազգային վարկանիշում (The Legatum Prosperity Indexՙ խմբ.): 72-րդ հորիզոնականը ամբողջ աշխարհի երկրների ցուցակի ուղիղ մեջտեղում է եւ լավագույն տեղըՙ նախկին Խորհրդային Միության բոլոր պետությունների շարքում:

Միայն վերջին մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում Ղազախստանը վարկանիշային ցուցակով բարձրացավ միանգամից 11 հորիզոնականով եւ հիմա կրթության եւ նրա որակի հասանելիության մակարդակով, օրինակ, գրավում է 35-րդ հորիզոնականը: Այդ վարկանիշում Ղազախստանի դինամիկան արտահայտում է այն որակական փոփոխությունները, որոնք տեղի ունեն երկրում վերջին տասնամյակների ընթացքում: Երկիրը պլանաչափ շարժվում է սոցիալական պետության ստեղծման ճանապարհով, որն առաջին հերթին ուղղված է դեպի սեփական քաղաքացիների բարեկեցության ապահովումը եւ հետո միայն ինչ-որ քաղաքական նկրտումների բավարարմանը: Դա էլ, ըստ էության, հաստատեց Նուրսուլթան Նազարբաեւը ժողովրդին վերջերս ուղղված ուղերձում: Կենտրոնասիական այս երկրի նախագահը հրապարակեց մի երկար ցուցակ նախաձեռնությունների, որոնք դրանց հաջող կենսագործման դեպքում պետք է վերածեն երկիրը մի իսկական սոցիալական դրախտի: Այսպես. Ղազախստանում ծրագրում են էապես մեծացնել կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտներում արվող ծախսերը: Այժմ ՀՆԱ-ի 10 տոկոսը այդ նպատակներով ծախսում են միայն զարգացած պետություններում: Այդ գումարների մի մասը կգնա բժիշկներին տրվող աշխատավարձի բարձրացմանը: Չնայած նրանց աշխատանքը, հնարավոր է, որ նաեւ պակասի: Չէ՞ որ Ղազախստանում առողջ ապրելակերպը այսուհետեւ բարձրացվում է ազգային գաղափարախոսության մակարդակի: Երկրում ծրագրում են սկսել ֆիզկուլտուրային-առողջարանական համալիրների մեծամասշտաբ շինարարություն, հիվանդանոցների եւ հոսպիտալների ամբողջական արդիականացում իրականացնել ու աննախադեպ բարձրացնել ջրի ու սննդամթերքի որակի վերահսկողությունը:

Ղազախստանը նաեւ փոխում է մոտեցումը կրթության հանդեպ նույնիսկ այն պարագայում, երբ ներկա մոդելը աշխատում է հաջողությամբ: Հիշեցնենք, որ համաշխարհային վարկանիշային ցանկում այդ ցուցանիշով երկիրը մտնում է թոփ 35-ի մեջ: Սակայն կան նոր չափանիշներ, որոնց ձգտում են այսօրվա Ղազախստանում: Երկրում ապագա որակյալ կադրերը այժմ կսկսեն պատրաստվել մանկապարտեզից, բոլոր դպրոցները կանցնեն միջազգային չափանիշների: Իսկ ԲՈՒՀ-երը կսկսեն գնահատվել ոչ թե «աստեղային» դասախոսների թվաքանակով կամ կրթության արժեքով, այլ նրանով, թե ինչպես են հաջող աշխատանք գտնում դրանց շրջանավարտները:

Նոր բնակարանների կառուցում, արտոնյալ հիպոտեկ, հարմարավետ քաղաքային միջավայր եւ փողոցներում անվտանգության ուժեղացումՙ ահա՛ այս ասպեկտները պետք է դառնան Ղազախստանի նոր սոցիալ-տնտեսական պատկերի փազլները մոտակա տարիներին: Երկրում հսկայական աջակցություն են ցուցաբերում բիզնեսի զարգացմանը: Սեփական գործ բացելու համար պայմաններ ստեղծելուն Ղազախստանում վերաբերվում են շատ լրջորեն եւ այդ ցուցանիշով երկիրն ամենագրավիչներից մեկն է աշխարհում: Հարկային ամնիստիան, արտոնյալ վարկերը եւ ստուգումների բացակայությունը հնարավորություն են տալիս սկսնակ գործարարներին ոտքի կանգնել եւ աճել: Այժմ երկրի ՀՆԱ-ում փոքր եւ միջին բիզնեսի չափաբաժինը կազմում է 30 տոկոս եւ Ղազախստանի իշխանությունները ծրագրում են այդ թիվը հասցնել 50 տոկոսի:

ՀՆԱ-ի մնացած մասը Ղազախստանում ծրագրում են ծածկել բոլորովին էլ ոչ նավթային եկամուտների հաշվին: Չնայած սեւ ոսկու գինը նորից բռնել է թռիչքաձեւ աճի ճանապարհը եւ թվում է, թե կարելի է ուղղակի նստել նավթահանքերի վրա, արդյունահանել ավելին եւ վաստակել ավելի շատ: Սակայն Աստանայում երբեք չեն տառապել «հոլանդական հիվանդությամբ» եւ երբեք հույսները չեն դրել տնտեսության միայն մեկ ճյուղի վրա: Ղազախստանը շեշտը դնում է գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության վրա: Հաջորդ երեք տարիներին երկիրը կծախսի այդ ոլորտների զարգացման համար լրացուցիչ համարյա 1,5 միլիարդ դոլար: Բացի դրանից Ղազախստանում կստեղծվի Ուղղակի ներդրումների հիմնադրամ ոչ հումքային հատվածում, որն իր գործունեությունը կծավալի արտասահմանյան գործընկերների հետ համաներդրման սկզբունքով: Այս միջոցները, կարծես, թույլ կտան ձեւավորել նոր կայուն աղբյուրներ ղազախստանյան տնտեսության աճի համար, խթանել ներդրումների ներհոսին եւ նպաստել շուկայի ազատությանը: Դա իր հերթին ուղղակիորեն կսկսի ազդել քաղաքացիների բարեկեցության եւ նրանց եկամուտների մակարդակի վրա, ինչն էլ, ըստ էության, հանդիսանում է բոլոր բարեփոխումների վերջնական հռչակված նպատակը, որոնք ձեռնարկել են Ղազախստանի իշխանությունները:

Սոցիալական պետության այն մոդելը, որը մշակում է Ղազախստանը, կարելի է համեմատել «սկանդինավյան մոդելի» հետ: Այդ մասին հաճախ են խոսում որպես կապիտալիզմի եւ սոցիալիզմի առավել հաջող տարրերի մի յուրահատուկ սիմբիոզի մասին: Մոդելի հիմքում կապիտալիզմն է, որի թույլ կողմերը շտկված են սոցիալիզմի լավագույն պրակտիկաներով, իսկ ամբողջ համակարգը կառուցված է այնպես, որ այն բացարձակապես աշխատի ի շահ բնակչությանը: Թե որքանով է հաջողված տնտեսական զարգացման «սկանդինավյան մոդելը», կարելի է դատել այդ տարածաշրջանի պետությունների բնակչության շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակից եւ այն տեղերից, որոնք այդ երկրները զբաղեցնում են ամենատարբեր համաշխարհային վարկանիշներում, բարեկեցության ինդեքսներում եւ ամենաերջանիկ երկրների ցուցակներում: Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան եւ Նորվեգիան մշտապես գտնվում են առաջին տասնյակում:

Տնտեսության կայունություն, սոցիալական շարժունակություն, համընդհանուր զբաղվածություն, կրթությանն ու առողջապահությանը միատեսակ հասանելիություն, հարստության վերաբաշխումՙ սրանք հատկանիշներն են, որոնք արդեն ձեռք են բերել այդ սկանդինավյան երկրները եւ որոնք ուզում է ձեռք բերել Ղազախստանն այժմՙ ստեղծելով սոցիալական պետության իր ունիկալ մոդելըՙ հաշվի առնելով պատմական անցյալն ու համաշխարհային չափանիշներով դեռեւս համեստ անկախության փորձը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ