RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-09 20:05:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3286, Տպվել է` 452, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԵՏ

Հ.Ծ., (Արմինյն Միրոր-Սփեքթեյթր)

Անգլիական «Գարդիան» թերթի լրագրողներ Էնդրու Ռոթն ու Հարիետ Շերվուդը տեղեկացնում են, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին քաղաքական նկատառումներով (Ուկրաինայի հետ կապված) որոշել է խզել կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ: Վերջինս համարվում է առաջավոր հեղինակություն ուղղափառությունը դավանող աշխարհի 300 միլիոն հավատացյալների շրջանում:

Պատճառը Կոստանդնուպոլսի գահակալՙ Բարթուղիմեոս Ա.ի որոշումն է, որով ինքնագլուխ (ավտոկեֆալ) գործելու իրավունք է շնորհվում Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն, որը մինչ այդ ենթարկվում էր Ռուս եկեղեցուն: Եթե որոշումը չվերանայվի, ըստ լրագրողների, կատարվածը մեծ հարված է Ռուս հզոր ու հարուստ եկեղեցուն եւ է՛լ ավելի է խորացնում Ուկրաինայի հետ տարակարծությունները: Մոսկովյան պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների պետ մետրոպոլիտ Հիլարիոնը հույս է հայտնել, որ Կոստանդնուպոլսում կվերանայեն նման դիրքորոշումը: «Մինչ այդ մենք չենք կարողանալու հարաբերություններ պահպանել այդ կենտրոնի հետ, որը գտնվում է պառակտման եզրին», հայտարարել է նա:

Ստամբուլում ուղղափառ հատավացյալների թիվը չի գերազանցում երեք հազարը, մինչդեռ Ռուսաստանում դրանք մեծամասնություն են կազմում եւ հզոր իշխանություն ունեն: Պատրիարք Կիրիլը շատ մոտիկ հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ, որին «Աստծո հրաշքն» է համարում:

Ուկրաինայի կառավարությունը երկար ժամանակ էր պայքարում եկեղեցու ինքնագլուխ գործելու իրավունքը ստանալու համար, որպեսզի առավել ընդգծեր խզումը Ռուսաստանից: «Դա մեր եվրոպամետ եւ հանուն Ուկրաինայի համար մղված քաղաքականության մաս է կազմում», նշել էր նախագահ Պորոշենկոն վերջերս եւ ուկրաինական եկեղեցու հանդեպ Ռուսաստանի վերահսկողության կորուստը համարել «Երրորդ Հռոմի անկումը», հաշվի առնելով, որ Մոսկվան միշտ էլ ձգտել էր այդ բնագավառում եւս ունենալ գլոբալ տիրապետություն:

Հայտնի է, որ Հռոմեական կայսրության բաժանումից (395) հետո, քրիստոնեական եկեղեցին կազմակերպորեն սահմանազատվել է հռոմեական եւ հունական մասերի, որոնց 1054-ի բաժանումից հետո հռոմեական եկեղեցին կոչվել է կաթոլիկական, իսկ բյուզանդականըՙ ուղղափառ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ