RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-09 20:05:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1964, Տպվել է` 453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, 6.11.2018թ.

Մեծարգո խմբագիր,

Մի նրբազգաց հարց եմ ուզում բարձրացնել, բայց երկմտում եմ, մի քանի անգամ սկսել եմ գրել, բայց ընդհատել եմ: Այսօր «գայլի սիրտ» առա եւ խնդրում եմ, եթե նպատակահարմար կգտնեք, այս երկտողս հրապարակեք: Ասեմ, որ միտումս միայն դրական է, միայն սրտցավ ու ժամանակին համահունչ:

Որ մեր լեզուն աղավաղվում է, գիտեմՙ ճար չկա, դա հավանաբար թե՛ ժամանակի, թե՛ մոտ 30 տարի առաջ փոխված կացութաձեւի (ֆորմացիա) արդյունք է. թող գիտնականները որոշեն: Ցանկությունս Ձեր հայեցողությանն եմ թողնում:

Ո՞վ պետք է մեր նոր վարչապետին (պաշտոնակատարին) հուշի, ասի, թե հավաքագրել բառի իմաստը որն է: Հավաքագրվում է մարդը, գաղափարի շուրջ, արտագնա աշխատանքի, ցավոքՙ նաեւ ահաբեկչության, չիչխան ու մասուր հավաքելու եւ այլն: Գումարը, փողը, եկամուտը, գիտական նյութը կամ որեւէ տվյալ չի հավաքագրվում, այն հավաքվում է:

Հավելեմ, որ բազմաթիվ անճշտություններՙ հանդրակացարան, տուժվել, վիճվել, որը որ, եւ այլ սխալների դեպքում բառը աղավաղվում է, բայց իմաստը չի փոխվում: Հավաքագրելու դեպքում բառն այլ իմաստ է ստանում:

Վստահ եղեք, որ տողերիս հեղինակը այնքան միամիտ չէ, որ կարծի, թե այս ռեպլիկով սխալը կուղղվի: Ոչ, այդ սխալը կմնա ու կամրանա, բայց շատ կուզենայի, որ սխալը ուղղի Նիկոլ Փաշինյանըՙ վարչապետը, քանի որ դա կնշանակի, որ նա ոչ թե անսխալական է, այլ բոլոր նորմալ մարդկանց նման կարող է սխալվել, բայց, ոչ շատերի նման, իր սխալը կարող է ուղղել:

Եթե վերը նշված ցանկությունս իրականանա, մեր լեզուն կհարստանա ոչ միայն «դուխով»-ով, այլեւ «Никол так держать»-ով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ