RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 638, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵԼԻ ՔԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Թաթուլ գյուղի խարխլված ու խոնավ կիսակառույցներից մեկը դարձել է նոր ու հարմարավետ բնակարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով շարունակում են նպաստել ոչ միայն սոցիալական կարեւոր խնդիրներից մեկի լուծմանը, այլեւՙ ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը: Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում ապրող Մկրտչյանների ընտանիքը տարիներ շարունակ մնացել է խարխլված ու խոնավ պատերով, առանց տանիքի կիսակառույցի մեջ: Ամբողջովին բորբոսնած պատերը կարող էին առողջական լուրջ խնդիրներ առաջացնել ընտանիքի համար: Կրած վնասը, տանտիրուհու խոսքերով, եղել է ֆինանսական. տարիներ շարունակՙ վնասվել է զգեստապահարանների սառած պատերին կպած հագուստը:

Վոլոդյան ՙ ընտանիքի հայրը, հիշում է, որ կնոջ եւ երեխաների հետ, ստիպված է եղել ապրել խոնավ ու ցուրտ մի կիսակառույցում, որտեղ բացակայել են բնակարանային տարրական պայմանները: Սոցիալական պայմանների պատճառով, տասը տարի շարունակ, կիսակառույց տունը մնացել էր անավարտ:

Շուրջ կես տարի առաջ, գործընկերների աջակցությամբ, Մկրտչյանների կիսակառույցում շինարարական աշխատանքներ են սկսվել: Տուֆով պատվել են պատերը, կառուցվել է տանիքը, սանհանգույցը, ներսում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ժամանակավոր տանիքով պանելային շինությունն այժմ հարմարավետ տուն է դարձել: Գործընկեր կառույցների թիմերը դարձյալ այցելել են Մկրտչյաններին, սակայն այս անգամՙ բնակարանամուտին մասնակցելու նպատակով:

«Երկար տարիներ ապրել ենք պանելային շինությունում. պատերը բարակ ու խարխլված, իսկ տանիքը հին ու վնասված: Տաք ու հովիցՙ ամբողջ տան պատերը խոնավացել ու բորբոսնել էին: Ծրագրում ընդգրկվելուց հետո, գիշեր-ցերեկ աշխատել եմՙ մեկ օր շուտ աշխատանքներն ավարտին հասցնելու մղումով: Հիմա արդեն ունենք ամուր տանիք, տաք ու հարմարավետ բնակարան, իսկ խոնավությունը, կաթացող տանիքն ու բարակ պատերը մնացին անցյալում: Անչափ շնորհակալ եմ այս մեծ աջակցության համար»,- ասել է Վոլոդյան:

Համագործակցության շնորհիվ, գործընկեր կազմակերպությունների ջանքերով լուծվել է ավելի քան 160 ընտանիքի բնակարանային խնդիր: Ծրագրի շնորհիվ կառուցվում է ոչ միայն ամուր հիմք, ամուր տանիք, այլեւՙ հուսալի ապագա:

«Անչափ կարեւոր եմ համարում այս ծրագիրը. այն իր մեջ ունի ոչ միայն սոցիալական, այլեւՙ առողջապահական բաղադրիչ: Այն կիսակառույցը, որտեղ տարիներ շարունակ ապրել է այս ընտանիքը, առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող էր դառնալ. բորբոսնած պատերը միայն պատերի արտաքին տեսքը չեն վնասում: Ուրախ եմ, որ հերթական ընտանիքին հաջողվեց հաղթահարել տարիների խնդիրը: Այսօր ինձ առավելապես հետաքրքրում է նրանց տրամադրության դրական փոփոխությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունը: Մարդը պատրաստ է վերելքի, երբ վաղվա հեռանկարն անորոշ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ուրախալի է Մկրտչյանների հետ միասին կիսել այս երջանկությունը, եւ նրանց հայացքներում տեսնել հավատՙ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագիրը հաջողած է, քանի որ տարեցտարի կարողանում ենք էլի ավելի շատ ընտանիքների պարգեւել այսպիսի երջանկություն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ