RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 879, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Արեւային էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի էներգետիկայի եւ տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում: Հայաստանն ունի արեւի էներգիայի ճառագայթման բավականին բարձր ցուցանիշ: Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզում շահագործման հանձնվեց «Վայոց Արեւ» արեւային էլեկտրակայանը: Կայանի հզորությունը կազմում է 993.6 ԿՎտ: Այն ներառում է իր մեջ «Վայոց Արեւ» 993.6 ԿՎտ պիկային հզորությամբ արեւային ֆոտոէլեկտրական կայանի (ԱՖԷԿ) տեղաբաշխման, ֆոտովոլտային մոդուլների դասավորվածության, հաստատուն եւ փոփոխական լարման էլեկտրական համակարգերի եւ ընդհանուր էլեկտրական ցանցին միացման սխեմաները:

Կայանի գեներատորային մասը կառուցվել է մոնոբյուրեղային ֆոստվոլտայիկ մոդուլներով, որոնք 10 հատ 100 կՎտ ելքային հզորությամբ ինվերտորների փոփոխական լարման ելուստներից, մալուխներով միանում են ենթակայանի 0.4 կՎ գլխավոր ընդունիչ վահաններին:

Ֆոտոէլեկտրական կայանի զբաղեցրած մակերեսը կազմում է 1.8 հեկտար: Կայանը տարեկան կարող է արտադրել 1.6 միլիոն կՎտԺ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում կծախսվեր 510 տոննա օրգանական վառելիք եւ, հետեւաբար, շրջակա միջավայր արտանետել ավելի քան երեք տոննա ազոտի օքսիդներ, թունավոր այլ նյութեր:

Կայանի նախագծային փաստաթղթերի տեխնիկական փորձաքննությունը կատարվել է տողերիս հեղինակի կողմից:

Տարածքի լուսավորության համար տեղադրվել են ԼԵԴ տեսակի 14 լուսարձակներ: Կայանի տարածքը ցանկապատված է 2մ բարձրությամբ Ճաղաշարերով: Ենթակայանի տարածքում նախատեսված է հակահրդեհային տվիչներ: Տարածքն ամբողջությամբ գտնվում է տեսահսկման գոտում: Նախատեսվում է տեղակայել օդերեւութաբանական կայան:

Ներկայումս ավարտման փուլում են գտնվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի տարածքում գտնվող արեւային էլեկտրակայանների շինարարական աշխատանքները: Հուսանք, որ Հայաստանը կդառնա արեւի էներգիայի օգտագործման հզոր երկիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ