RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 778, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «VivaStart» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ 9-ՐԴ ԽՈՒՄԲԸ

Կարեւորելով վաճառքի եւ բաժանորդների սպասարկման մշակույթի զարգացումը Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտումՙ արդեն շուրջ 3 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է «VivaStart» կրթական ծրագիրը: Օրերս կայացավ «VivaStart»-ի հերթական փուլի ավարտական արարողությունը, որի ընթացքում ծրագրի շրջանավարտները պարգեւատրվեցին հավաստագրերով: Իսկ ամենաբարձր ցուցանիշներ ապահոված չորս մասնակիցներըՙ Հայկուհի Մարտիկյանը, Անի Կարապետյանը, Մարիամ Հակոբյանն ու Արսեն Հայրյանը հավաստագրերի հետ մեկտեղ ստացան «Huawei Honor 7A» սմարթֆոններ:

Այս տարի իրականացվեց թվով 9-րդ «VivaStart»-ը, որին մասնակցեց շուրջ 36 ուսանող: Նրանցից 8-ը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ֆրանկոֆոնիայի օրերին Կենտրոն վարչական տարածքում եւ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված սպասարկման կենտրոններում: «VivaStart»-ի շրջանակներում ուսանողներին հնարավորություն տրվեց ստանալ վաճառքի եւ բաժանորդների սպասարկման վերաբերյալ տեսական գիտելիքներ, այնուհետեւ այդ գիտելիքները կիրառել գործնականում ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ Երեւանի եւ մարզերի սպասարկման կենտրոններում:

Նախքան հավաստագրերի հանձնման արարողությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր «Կապերի հաստատման հմտություններ» խորագրով վարպետության դասընթաց: Դասընթացի ժամանակ շրջանավարտները ծանոթացան ժամանակակից գործարար աշխարհում մեծ նշանակություն ունեցող կապերի հաստատման հմտություններին, դասընթացավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը եւ ներկայացրեցին սեփական պատկերացումները:

Հավաստագրերը հանձնելուց հետո դիմելով ծրագրի մասնակիցներինՙ Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Շատ կարեւոր է, որ գիտելիքների ձեռքբերման ընթացքում դուք կարողացաք ուսումնասիրել ոլորտը եւ փորձեցիք հասկանալ ծառայությունների մատուցման ու բաժանորդային սպասարկման կարեւոր փուլերն ու գործընթացը: Շուրջ երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակները երկուսն են. ուսանողների շրջանում զարգացնել վերլուծական միտքն ու հմտությունները, եւ նրանց նախապատրաստել աշխատաշուկայի համար: Ձեռք բերած գիտելիքների եւ փորձի շնորհիվ դուք պատրաստ եք սկսել ձեր կարիերան իբրեւ մասնագետներՙ հատկապես սպասարկման ոլորտում»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի խոսքովՙ ընկերության կողմից կազմակերպվող այս եւ նմանատիպ այլ ծրագրերը շարունակական բնույթ ունեն:

2015 թվականից մեկնարկած ծրագրին առ այսօր մասնակցել է ավելի քան 254 ուսանող: «VivaStart»-ի բազմաթիվ շրջանավարտներ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր կազմակերպություններումՙ ներառյալ հեռահաղորդակցության ու հարակից ոլորտներում: Նրանցից 22-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր սպասարկման կենտրոններում: Ընկերությունը մշտապես դիտարկում է մյուս շրջանավարտներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ