RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 3157, Տպվել է` 270, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱ». ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ 2 ՀԱՅ ԹՅՈՒՐԻՆԳԻԱՅՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հայկական լրատվամիջոցներին արդեն ծանոթ գերմանացի հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգն ու Լուդվիգ Քենդցիան նոյեմբերի 21- ին MDR- ի ռադիոեթերում, ինչպես նաեւ ռադիոհեռուստաընկերության կայքէջում իրազեկում են, թե « ամիսներ տեւած հետաքննությունից հետո Թյուրինգիայի երկրամասային քրեական վարչությանը հաջողվել է «հայկական մաֆիային» հարված հասցնել»: Երեքշաբթի օրըՙ նոյեմբերի 20-ին, ի թիվս այլոց ձերբակալել են երկու անձանցՙ 26- ամյա Կարո Ս- ին եւ 31- ամյա Արթուր Զ- ին, որ ըստ հրապարակման, ներկայացված են փոխված անուններով: Հիշյալ անձինք, ըստ կասկածների, կլանի անդամ են, եւ առերեւույթ ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող այս այրերը, հավանական է զբաղվել են նաեւ թմրանյութի առեւտրով էլ: Քրեական վարչության, ոստիկանության հետախուզական որոնողական հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 35 կգ մարիխուանա: Թյուրինգիայի իրավապահ մարմիններին նրանք անծանոթ չեն, 2014- ի հուլիսին Էրֆուրտում հայկական երկու կլանների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության վայրում նրանք էլ ներկա են եղել, հաղորդում են հետաքննող լրագրողները: 4 տարի առաջ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ արձակվել էր 20 եւ ավելի կրակոց, երկու տղամարդ ծանր վիրավորվել էր:

Ձերբակալվածները, ըստ տեղեկատու վերոնշյալ աղբյուրի, քրեական անցյալ ունեն, 10 տարի առաջ արդեն հայտնի են դարձել Էրֆուրտի փողոցներում: Հայաստանից եւ Ադրբեջանից տասնյակից ավելի տղամարդկանց միավորած խումբը, որ «Ջոկեր» անունն էր կրում, ամենայն հավանականությամբ զբաղված էր ենթադրյալ բիզնեսովՙ ռեկետ, կողոպուտ, թմրանյութի առեւտուր: Վերոնշյալ երկու անձինք խմբավորման առաջնորդողների համարում ունեն: «Ջոկերը» տարիներ անց կազմաքանդվում է, բայց հիշյալ երկու անձինք քրեական հանցաշխարհը չեն լքում, գրված է հետաքննության մեջ: Էրֆուրտի 2014- ի դեպքերը դատարանը դեռ քննում էր, երբ 2016- ի հունիսին նոր հաշվեհարդար գրանցվեց. գիշերային ակումբներից մեկի առջեւ «հայկական մաֆիայի» ենթադրյալ խմբի անդամները հարձակվել են մոլդովական կլանի անդամների վրա, նրանց թվում է եղել նաեւ Արթուր Զ-ն:

Այս լուրը փորձում ենք գտնել այլ ԶԼՄ-ներում: «Թյուրինգեն 24» առցանց լրատուն խուսափում է «հայկական մաֆիա» ձեւակերպումից, փոխարենը լրացնում մեզ ծանոթ լրագրողների հաղորդումը, թե առգրավված 35 կգ մարիխուանան հայտնաբերվել է երեք անձանց մոտՙ երկու հայի եւ մեկ գերմանացու, որ 47 տարեկան է: Բացի թմրանյութից առգրավվել է նաեւ մեծՙ հնգանիշ գումար: Գերմանացու ձերբակալման մասին վերջին լրատու աղբյուրը չի նշում:

Ձերբակալված երկու հային դեռ մեղադրանք չի առաջադրվել: Կհետեւենք զարգացումներին:

Այս առիթով ընթերցողներին առաջարկում ենք կարդալ նաեւ «Հայ Սփյուռքը թիրախում» վերնագրով հոդվածը 7-րդ էջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ