Նախորդիվ խոստացել էի անդրադառնալ պետական պաշտոնյաների, բարձրաստիճան կամ ոչ, վարձատրության խնդրին: Թեեւ այս օրերի գլխավոր մտահոգությունը նախընտրականՙ շիզոֆրենիայի հասնող քարոզչական հակամարտությունը, ավելի շուտՙ դրա խաղաղ հանգուցալուծման կասկածելիությունն է, սակայն որոշեցի հարգել խոստումս, մանավանդ որ ընտրածս թեման կարեւոր է պետականաշինության տեսակետից, նկատի ունենալով նաեւ, որ Հայաստանում եկել են նոր իշխանավորներ...
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում հանդիպման ժամանակ, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին, ասել է.«Ուզում եմ մի կարեւոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում: Կարծում եմՙ հնարավոր ամեն բան պետք է անենքՙ խնդրի լուծման արդար եւ ...
Շաբաթվա ընտրական թոհուբոհի մեջ երկու բան, այնուամենայնիվ, ինձ ուրախացրեց` որ լուծարված խորհրդարանի արդեն նախկին ղեկավար Արա Բաբլոյանը սթափ գտնվեց ու կոչ արեց ընտրարշավի մասնակից քաղաքական ուժերին Արցախի հարցը չշահարկել, եւ որ` Գերմանիայում Անգելա Մերկելը հավասարը-հավասարին ընդունում էր Արմեն Սարգսյանին ...
Բեռլինի Ժանդարմենմարկտ հրապարակի կենտրոնական կառույցըՙ կլացիստական ոճի Կոնցերտհաուսը, որ թարգմանաբար նշանակում է համերգների պալատ, նոյեմբերի 28- ին ժամը 20- ին իր անվան երկու բաղադրիչին համարժեք հյուրեր ունեցավ: Առաջին անգամ պաշտոնական այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու նրա տիկին Նունե Սարգսյանը, ԳԴՀ պետական բարձրաստիճան ղեկավարների հետ երկօրյա, իրար հաջորդող ...
ՌԱԿ Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթի 16 նոյեմբերի համարից իրազեկ դարձանք եւս մի ցավալի իրականությանՙ Կանադայի Տորոնտո քաղաքի ազգային նշանակության կարեւորագույն կալվածքըՙ ՀԲԸՄիության Ալեք Մանուկյանի անվան գեղեցիկ համալիրի մի մեծ հատվածը հանվել է վաճառքիՙ առանց խորհրդակցելու նույն համալիրում գործող Սբ. Երրորդություն եկեղեցու հոգաբարձության եւ Կանադահայոց թեմի առաջնորդի հետ: Որպես վաճառող հանդես է ...
Հայաստանում սկսված նախընտրական շրջանն իր վրա է բեւեռել հայկական ողջ հանրության եւ ԶԼՄ-ների ուշադրությունը, ինչը, կարծես թե, բնական է, հաշվի առնելով մեր երկրում «հետհեղափոխական» փոփոխությունների ու նոր քաղաքական ուժիՙ իշխանությունում միահեծան հաստատվելու հնարավորությունը: Սակայն մյուս կողմից էլ երեւի` սա գնահատենք որպես զուտ հայկական երեւույթ, երբ մեզ թվում է, որ երկրագունդը ...
Նոյեմբերի 27-ին, Ալավերդիում, քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայել է բանակում, հավելելով, որ, մեջբերում եմ, «նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել» :
Նոյեմբերի 27-ին ՀՀԿ շտաբը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանիՙ նախընտրական քարոզարշավի ընթացքում որդեգրած կեցվածքը, արտահայտությունները: Հաղորդագրությունում ասվում է, որ Փաշինյանը ոտնահարում է մարդկային ու բարոյական մի շարք օրենքներ:
Pakistan Aeronautical Complex (PAC)-ը հայտնում է, որ Ադրբեջանիՙ JF-17 մոդելի կործանիչներիՙ Պակիստանից ձեռքբերման բանակցությունները գտնվում են վերջին փուլում: «Այժմ կործանիչները փորձարկման փուլում են»,- ասված է վերոհիշյալ ընկերության հայտարարությունում:
Երեւանում անցկացվող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության լիագումար նիստին մասնակցող ադրբեջանցի պատվիրակ Աֆլաթուն Ամաշաեւը երեկ Երեւանում առանց թիկնապահիՙ ընկերոջ հետ զբոսնել եւ լուսանկարվել է «Կապույտ մզկիթի» մոտ: Լուսանկարը համացանցում տարածելովՙ Ամաշաեւն այդ մզկիթը համարել է «ադրբեջանական պատմական հուշարձան»ՙ կառուցված 1766 թ.ՙ «Իրեվանի Հուսենալի խանի կարգադրությամբ»:
2003 թ. դեկտեմբերի 4-ին հայ պատմաբաններն ու հնագետները ադրբեջանցիների կողմից Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման առթիվ բողոքի նոտա հղեցին միջազգային կազմակերպությունների համապատասխան մարմիններին: Այդ օրից անցել է 15 տարի... այսօր Ջուղայի խաչքարերի տեղում, որը երեք բլուր էր ընդգրկումՙ իր ձորակներով ու դաշտերով, գործում է ադրբեջանական ռազմաբազա:
1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի եւ Թուքիայի միջեւ կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը: Այդ պայմանագիրը համարվում է հայ դիվանագիտության ամոթալի էջերից մեկը, որը պաշտոնաթող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ ստորագրել է ՀՀ կառավարությունը, որն արդեն իշխանությունը հանձնել էր բոլշեւիկներին:
1921թ. դեկտեմբերի 5-ին, «ՆԵՄԵՍԻՍ» գործողության շրջանակներում, Արշավիր Շիրակյանը Բեռլինում գնդակահարեց երիտթուրքերի առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:
«Զանգակ» գրատանն օրերս տեղի ունեցավ Պուբլիուս Վերգիլիոս Մարոյի «Էնեական» կոթողային աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսը: Թարգմանիչներն (նաեւՙ առաջաբանն ու ծանոթագրությունները) անվանի բանասերներ, դոկտորներ Արամ Թոփչյանն ու Գոհար Մուրադյանն են: Գրքի նյութը Հռոմի հիմնադրման առասպելական պատմությունն է, այն թե՛ անտիկ ...
Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Երեւանումՙ Մելիք-Ադամյան 2/2 հասցեում, Մշակույթի նախարարության հովանավորությամբ տեղի կունենա Գրքի երեւանյան երկրորդ փառատոնը: Փառատոնի ընթացքում իրենց տարբեր հրատարակություններով հանդես կգան շուրջ 30 հրատարակչություններ: Նախատեսված են ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընթերցանություններ, համերգներ, շնորհանդեսներ եւ այլ գրական-ժամանցային միջոցառումներ: Փառատոնը կեզրափակվի մրցանակաբաշխությամբ:
Վերակենդանացող սառը պատերազմի թեժ կետերից մեկը գտնվում է Սիրիայի տարածաշրջանում: Խորհրդային ժամանակներում մերձավորարեւելյան բոլոր հակամարտությունները ունեին գաղափարախոսական հակվածություն, սակայն կայսրության անկումից հետո կրոնը քաղաքականացվեց եւ ռազմականացվեց, որպեսզի սնուցեր աղանդավորական բռնությունը տարածաշրջանում:
Արարայի ճակատամարտի (Պաղեստին, հոկտեմբեր, 1918) փայլուն հաղթանակի 100-ամյակի առթիվ, Թեքեյան Մշակութային միության լոսանջելեսյան մասնաճյուղի հովանավորությամբ նոյեմբերի 18-ին Ալտադենայում (Կալիֆոռնիա) տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի գործադիր տնօրեն եւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ բոստոնաբնակ Արամ Արքունը : ...
Տպավորություն ունեմ, որ Երեւանի կենդանաբանական այգում իսկական գազանանոց է: Ամեն դեպքում միայն գազանանոցում զեբրն ու կոկորդիլոսը չէին դիմանա: Երկուսն էլ չկան, զեբրի դեպքում պարզել ենՙ թունավորվել է, կոկորդիլոսի հարցում դիահերձման պատասխանը դեռ չկա, կամ գուցե կա, պարզապես կոկորդիլոսի բարեկամներին չեն ուզում նեղացնելՙ բորբոքելով նրանց վիշտը: Թե ի՞նչ է իրականում կատարվում ...
Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով շատ միջոցառումներ, այդ թվում նաեւ գիտաժողովներ տեղի ունեցան եւ մեծ թվով հրապարակումներ եղան: Դրանցում քննարկվեցին 1918-1920 թթ. երկուսուկես տարիների ընթացքում գոյատեւած հանրապետության պատմությանը վերաբերող տարբեր հիմնախնդիրներ: Լուսաբանվեցին մի շարք կարեւոր հարցեր: Տողերիս հեղինակն էլ իր համեստ ներդրումն է բերում այդ գործընթացում: Շարունակելով` այս անգամ կներկայացնեմ ...
Անցյալ դարի պերեստրոյկայի 80-ական թվականների վերջում Ղազախստանում խորհրդային համակարգին բնորոշ ծանրաշարժ պետական ապարատի կոնկրետության եւ արդյունավետության մասին խոսք չկար: Այնինչ ժամանակները փոխվում էին եւ պահանջվում էին այլ որոշումներ, կառավարման այլ ձեւՙ նախագահական: Անկախ Ղազախստանում նախագահության ինստիտուտի կայացման սկզբի օրը իրավամբ համարվում է 1991թ. դեկտեմբերի 1-ը: Հենց այդ օրը հանրապետությունում, որն ...
Ընտրությունները մի լավ բան ունեն: Բարիները շատանում են, հավատացյալներն էլ, հայրենասերներն էլ, պետության մասին գիշեր-ցերեկ մտածողներն էլ, ժողովրդի ցավը տանողներն էլ, մատից փուշ հանողներն էլ, Ղարաբաղըՙ մոր կանչ կոչողներն էլ: Չնայած ես չեմ հավատում նրանց, ովքեր Ղարաբաղն անվանում են մոր կանչ, բայց ես հավատում եմ նրանց, որոնք թողնում են իրենց ...
Օսկարակիր Սյուզան Սարանդոնի եւ հայազգի Տիգրան Ձիթողցյանի մասնակցությամբ «Ամերիկյան հայելի: Անմահության ազդարարում» («American Mirror-Intimations of Immortality») ֆիլմը վերջերս Լոս Անջելեսում կայացած վավերագրական ֆիլմերի փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակիՙ տրամադրված «Փարաջանով-Վարդանով ֆիլմ ինստիտուտի» կողմից: Ռեժիսոր Արթուր Բոլդերի ֆիլմին ընդհանուր առմամբ չորս մրցանակ է ...
Վերջերս ժամանակակից Թուրքիայում ձերբակալված, ազատ արձակված եւ Մ. Նահանգներ վերադարձած պաստոր Էնդրու Բրանսոնի մասին գրեցին միջազգային բոլոր լրատվամիջոցները: Նշելով նրա վերաբերյալ որոշ մանրամասներ, Նյու Բրիտնից (Քոնեքթիքութ) Հարրի Մեծատուրյանը «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում ընթերցողների ուշադրությանն է հանձնում ուշագրավ տեղեկություններ մեկ այլ ամերիկացի ...
Անցյալ դարի 70-ական թվականների վերջերին ես նշանակվեցի որպես հայկական հեռուստատեսության ու ռադիոյի սեփական թղթակիցՙ Մոսկվայում ու հենց այդ ժամանակ էլ այստեղ հիմնեցի մեր հանրապետությունից դուրս առաջին թղթակցական կետը: Այն գործեց մինչեւ 1994 թվականը, երբ մեր հանրապետության ղեկին հայտնված մի քանի անհեռատես ու կարճամիտ երիտասարդ-ղեկավարներ հանկարծ գտան, որ Մոսկվան այլեւս մեզ ...
«Թեքեյան սրահ» եւ «Հայ տանիք» անվանումները կարոտալի հիշողություններ են արթնացնում իմ սերնդի մարդկանց շրջանում, որոնք այժմ սփռված են աշխարհի տարբեր վայրերում: 1957 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին էր, ուղիղ հինգ տարի անց Եգիպտոսի հեղափոխությունից, որ Կահիրեի կենտրոնում գտնվող Հայ գեղարվեստասիրաց միության (ՀԳՄ) «Հայ տանիքի» վրա հինգ-վեց համախոհ պատանի-պարմանուհիներ (Հարություն Արզումանյան (այժմ դոկտ. ...
Շարունակելով «Ազգի» նախորդ համարում հրապարակված եւ երկրի արտաքին անվտանգության հարցերին նվիրված դիտարկումները, այսօր ընթերցողներին կուզենայի մտովի տեղափոխել անցյալ դարավերջի 90-ական թվականների սկիզբը: Խորհրդային Միությունը դեռ չէր փլուզվել, իսկ մեզանում արդեն ծայր էին առել կայսրությունից դուրս գալու եւ անկախություն հռչակելու մասին խոսակցությունները: Այն ժամանակ ամենաթունդ անկախականները Հայոց Համազգային Շարժման գաղափարախոսներն էին, ...
Վերջերս Գահիրէի ՀԲԸՄ-ի նախաձեռնութեամբ եւ հրատարակութեամբ լոյս տեսած է արաբերէնի թարգմանուած Մարիամ ՇաքԿարի (Շաքարեան-Կարապետեան) «Երկու Աշխարհներու Միջեւ» գիրքը, որ գեղարուեստական յուշագրութիւնն է հեղինակուհիին Գահիրէի մէջ ապրած հինգ տարիներուն, որպէս ընկերակից իր դիւանագէտ ամուսնոյն, ՀՀ Եգիպտոսի նախկին դեսպան դոկտ. Ռուբէն Կարապետեանի:
Արցախի հակամարտության կարգավորման առնչությամբ զգացվում է բարդ ու բազմաշերտ գործընթաց, որի տարրերը կարոտ են վերլուծության եւ իմաստավորման: Օրերս Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը «Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները. ձեւավորել ապագան» թեմայով կոնֆերանսում «անսպասելիորեն» արծածեց Ստեփանակերտի թեման ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում:
Բոստոնի համալսարանի Չարլզ եւ Էլիզաբեթ Գենոսյանի անվան հայոց պատմության եւ գրականության ամբիոնի կազմակերպությամբ համալսարանում կայացած դասախոսության ժամանակ Անգլիայից հրավիրված արքունական պաշտոնաթող դատավոր Քրիստոֆեր Յանգը խոսել է իռլանդացի հայագետ Հենրի Ֆինիս Բլոս Լինչի (1862-1913) Հայաստանով հրապուրվելու պատճառների եւ հետեւանքների մասին:
Անդրկովկասում ռազմաքաղաքական իրադրությունն ավելի ու ավելի է բարդանում: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ տրանսպորտային ուժերի հրամանատարության ղեկավար Ստիվ Լայոնսը հայտնեց, որ Վրաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել Վազիանիում ռազմակայանի կառուցման վերաբերյալ: Նրա խոսքերով, «նոր օդանավակայանի ստեղծումը կօժանդակի ՆԱՏՕ-ի այն նախաձեռնությանը, որն ուղղված է Վրաստանի մարտունակության բարձրացման ծրագրի ...
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» (Սառույցի արքաները) սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն էր կազմում «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը` սառույցի վրա: Մյուզիքլին հաջորդեցին աստղային հրավառություն թվացող բեմադրություններըՙ անհատական եւ զուգապարով: Շարժումներն ու երաժշտությունը լեզու էին առել ...
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները եւ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ստորագրել են փոխըմբռնման հուշագիրՙ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր ...
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում օրերս կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ մրցանակաբաշխության կոմիտեի ...