RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3217, Տպվել է` 213, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դեկտեմբերի 5-ին ԱԱԾ է հրավիրվել Դավիթ Շահնազարյանը, նախօրեին, ինչպես նաեւ ավելի վաղՙ նոյեմբերի 27-ին իր արած հայտարարությունների կապակցությամբ բացատրություններ տալու: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 27-ին Դ. Շահնազարյանը, Սասուն Միքայելյանիՙ Թալինում, Արցախի վերաբերյալ սկանդալային հայտարարությունից հետո ասել էր, որ դա քաղաքական ծրագիր է, որն արվում է Փաշինյանի իմացությամբ, այսինքնՙ «իշխանությունՙ Արցախի դիմաց»: Նույն բովանդակությունն, ավելի մգացված գույներով, Դավիթ Շահնազարյանն արել էր դեկտեմբերի 4-ին: Քննադատելով ներկա իշխանություններին, Դավիթ Շահնազարյանն արեց հայտարարություններ, որոնք ուղղված էին Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչախմբի դեմ: Մասնավորապես խոսելով Արցախի մասին, Շահնազարյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում հանուն Արցախի, ավելինՙ նա հիմա պայքարում է Արցախի դիմաց իշխանություն ստանալու համար: Նա նաեւ բանավեճի էր հրավիրել Ն. Փաշինյանին, որը մնաց անարձագանք:

Մամլո ասուլիսից մոտ երեք ժամ անց, հայտարարությանն անդրադարձավ Ս. Միքայելյանը: Armlur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ անպայման, շատ շուտով պատասխան հայտարարությամբ հանդես կգաՙ հավելելով, որ ինքն արդեն զանգել է Դավիթ Շահնազարյանին.

«Ես մի փոքր առաջ անձամբ զանգահարեցի Շահնազարյանին, որ ինքը պարզաբանում տա, թե այդ ինչ անհիմն հայտարարություններ է արել: Նա վերցրեց հեռախոսը, իմացավ որ ես եմ եւ միանգամից անջատեց: Ինքը դրա համար պետք է պատասխան տա, դա արդեն լուրջ հարց է», նշեց Սասուն Միքայելյանը:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Դ. Շահնազարյանն անդրադառնալով Արցախին, անուղղակիորեն խոսել է պետական դավաճանության մասին, մեղադրելով Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին: Հիմք ընդունելով այն փաստը, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի երաշխավորը, Շահնազարյանի խոսքը դիտվել է որպես հաղորդագրությունՙ առանձնակի ծանր հանցագործության մասին. Շահնազարյանն ԱԱԾ է հրավիրվելՙ նյութեր եւ այլ ապացույցներ ներկայացնելու համար:

Ավելի ուշ Շահնազարյանը հայտարարեց, որ ինքն ԱԱԾ չի գնա, փոխարենը կտա ասուլիս, որով ամեն ինչ պարզ կլինի:

Հիշյալՙ վերջին ասուլիսի ժամանակ եւս, Շահնազարյանն արել է բազմաթիվ հայտարարություններ: Օրինակՙ որ երեսուն տարի անց Հայաստանում սկիզբ է առել հակաարցախյան շարժում:

«Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն եւ պաշտպանում են միայն Փաշինյանի շահերը: Եթե ես ամսի 27-ին եմ արել նման հայտարարություն, ինչո՞ւ է ԱԱԾ-ն հիմա հրավիրում ինձ: Ինչու վարչապետը երեկ վախեցավ գա, հո՞ չէր գալիս ցուցմունք տալու, դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով, սա սպառնալիք չէ, խոստում է, գալու է այդ օրը»,-հայտարարել է Շահնազարյանը:

Կռիվը շարունակվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ