RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1853, Տպվել է` 210, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԻՓ ԳՅՈՒՂԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

1988թ. դետկտեմբերի 7-ին, Գարդման գավառի Փիփ գյուղը հայաթափվեց: Թյուրքական հայաջինջ ծրագրի այդ փուլով, ադրբեջանցի թյուրքը կարողացավ հային պոկել իր բնօրրանից: Փիփը հին հայկական գյուղ է, գտնվում է Դաշքեսանի շրջանում, Շամքոր գետի ափին: Երկրամասի ամենաբազմամարդ գյուղն էր: Փիփեցիներն ակտիվ մասնակցել են թե՛ առաջին, թե՛ երկրորդ աշխարհամարտերին, ինչպես նաեւՙ Մայիսյան հերոսամարտերին: Երկրորդ աշխարհամարտին Փիփ գյուղը տվել է 408 զոհ, որոշ տվյալներովՙ 420:

Հայրենազրկված փիփեցիներից շատերը վերադառնալու սպասումով... վաղուց բռնել են հավերժի ճանապարհները, մյուսներն սպասում են... եւ ոչ մի հուսահատություն: Վերադառնալու ենք:

Մշակույթի նախարարության մրցանակաբաշխությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել.

Դեկտեմբերի 2-ին Մշակույթի նախարարության հովանու ներքո անցկացվող գրքի երկրորդ փառատոնի մրցանակաբաշխությունն անցկացվեց խիստ «թափանցիկ» եղանակով: Մրցույթի հայտատուները 160-ից ավել ժամանակակից գրողներ էին: Անհայտ ժյուրին հաղթող ճանաչեց անհայտ հեղինակների, թերեւս, բացառությամբ Վիոլետ Գրիգորյանի: Հենց Վիոլետի «հաղթանակն» էլ վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում: Փաստորեն, ստացվում է, որ մեր ժամանակակից գրականության գագաթը, ըստՙ Մշակույթի նախարարի ու նրանց ընտրած ժյուրիի, Վիոլետ Գրիգորյանն է, իր սեռախտահեշտաբանական բանաստեղծություններով: Մակունցին շատ ողջույն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ