RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1424, Տպվել է` 208, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՙ ԲՋՋԱՅԻՆ ՆՈՐ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Գործընթացը կարեւոր է առավել որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու եւ աշխարհի առաջընթացի տեմպերից հետ չմնալու համար:

Ընկերության աշխատակիցների, մատակարարների եւ կապալառուների թիմերն աշխատում են համակարգվածՙ հստակեցված ժամանակացույցով եւ պատասխանատու մոտեցմամբ: Նպատակը կարեւոր է. աշխատանքներ են տարվում այնպես, որպեսզի բաժանորդին լավագույնը ներկայացնելուն զուգահեռՙ նվազագույնի հասցվի նրան պատճառվող անհարմարությունը: Ժամանակավոր խափանումները կրճատելու համար թիմերն աշխատում են նաեւ լուսաբացին, ամենատարբեր բարդության ռելիեֆներ ունեցող տեղանքներումՙ հաճախ անտեսելով եղանակային պայմանները:

Կայաններից մեկը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Աշտարակը տեղակայված է Լոռու մարզիՙ Վրաստանին սահմանակից Գոգավան գյուղում: Բարդ եւ պատասխանատու գործում պահանջվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլեւ նվիրում, հետեւողականություն եւ կամք:

«Գործունեության առաջին օրվանից մեզ համար սահմանել ենք հստակ ռազմավարություն. ապահովել ցանցի շարունակական զարգացում: Կարող եմ ասել, որ հաջողել ենք եւ՛ նորարար տեխնոլոգիաների ներկայացման, եւ՛ առողջ մրցակցության ձեւավորման, եւ՛ առաջատարի դիրքերը պահպանելու հարցում: Այսօր ընթացողՙ բջջային նոր ցանցի կառուցման եւ արդիականացման լայնածավալ աշխատանքներն այդ գործընթացի կարեւոր բաղադրիչներից են: Առիթն օգտագործելովՙ շնորհակալություն եմ հայտնում աշխատող թիմերին: Իսկ մեր հարգելի բաժանորդներին տեղեկացնեմ, որ գործադրվում են բոլոր ջանքերըՙ ոլորտը զարգացման ճանապարհով տանելու համար: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրն այդ հարցում առաջատարների շարքում է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Իրականացվող գործընթացին զուգահեռ հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակելու է իրազեկել հանրությանըՙ դա դիտարկելով որպես բաժանորդի նկատմամբ հարգանքի եւ պատասխանատվության դրսեւորում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ