RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1421, Տպվել է` 208, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2018թ-ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 23-ը ներառյալ գնելով ցանկացած սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններումՙ բաժանորդները ստանում են հնարավորություն մասնակցելու խաղարկությանը եւ շահելու 19 «iPhone SE» 32 ԳԲ, 19 «Honor 9 Lite» եւ 19 «Samsung Galaxy J3 (2017)» սմարթֆոններից մեկը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից: Գործարքը կատարելուց հետո անհրաժեշտ է պահպանել ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը), ինչպես նաեւ գնված սմարթֆոնը:

Առաջարկը գործում է ե՛ւ կանխիկ, ե՛ւ ապառիկ եղանակով սմարթֆոն ձեռքբերելու դեպքում:

Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցովՙ սկսած 2018թ-ի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2018թ-ի դեկտեմբերի 24-ը:

Նշված ժամանակահատվածում շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ եւ կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:

Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետեւել առցանցՙ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի https://mts.am/lottery պաշտոնական կայքէջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքներըՙ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին:

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:

Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսածՙ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաեւ այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, եւ համապատասխան ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ