RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1995, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների գազամատակարարման հարցերը կարեւոր նշանակություն ունեն տնտեսության հետագա զարգացման համար:

Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանը վերջերս որպես գիտական աշխատանք ավանդադրել է «Հայաստանի գազամատակարարման պատմությունը» մենագրությունը:

Աշխատանքն ունի հանրագիտարանային բնույթ: Հավաքվել եւ ուսումնասիրվել են բազմաթիվ աղբյուրներ: Կարող է օգտակար լինել էներգետիկայի բնագավառում աշխատող մասնագետների եւ գիտնականների համար:

Աշխատանքում վերլուծված է Հայաստանի եւ Արցախի վառելիքաէներգետիկ համակարգի խնդիրները սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ եւ վերլուծություններ կապված Հայաստանի գազամատակարարման զարգացման խնդիրների հետ: Աշխատանքում բերված են պատմական տվյալներ Հայաստանի եւ Արցախի գազի տնտեսությունների արդի վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին:

Ստորեւ ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ աշխատանքից :

Անցած տարիների ընթացքում գազամատակարարման խնդիրները ունեցել են բազմաթիվ դժվարություններ պայմանավորված 90-ականների շրջափակումների, պատերազմական իրավիճակի եւ այլ հարցերի հետ: Այդ ժամանակահատվածում բնական գազը տրվում էր բնակչությանը ընդհատումներով: Հայաստանը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, այն ներմուծել է դրսից հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ եւ խութեր: Այս աշխատանքում փորձ ենք անում գնահատել մեր անցած ուղին եւ նշել ձեռքբերումները: Գազամատակարարման բնագավառում հիմնականում աշխատում են մեր հանրապետության ուսումնական հաստատություններն ավարտած մասնագետները: Ներկայումս Հայաստանի մի շարք բնակավայրերում բնակչությունը դեռեւս բնական գազից չի օգտվում: Անհրաժեշտ է մտածել այս մասին եւ հնարավոր կարճ ժամանակում լուծել այս խնդիրը,- գրում է հեղինակը:

Աշխատանքը հեղինակի երկար տարիների հետեւողական աշխատանքի արդյունքն է: Առաջիկայում աշխատանքն ավելի ընգրկուն եւ բարեփոխված տարբերակով կներկայացվի հանրությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ