RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1957, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԵԼՄՈՆՏՈՒՄ

Հ.Ծ.

«1988-ի երկրաշարժը եւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների վերափոխումը» խորագրով հատուկ միջոցառում է տեղի ունեցել դեկտեմբերի 13-ին Բելմոնտում (Մասաչուսեթս) գտնվող Առաջին հայկական եկեղեցու Նահիկյան սրահում, ի հիշատակ ավերիչ երկրաշարժի եւ մարդասիրական աննախադեպ օգնության 30-ամյակի:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, միջոցառումը վարել է «Բոստոն Գլոբ» թերթի վետերան լրագրող Սթիվն Քյուրքչյանը , որին ընկերացել են դոկտ. Կարոլան Նաճարյանը , Ջոն Սիմուրյանը , Միշել Սիմուրյանը , Էլեն Գասպարյանը եւ դոկտ. Հայկ Դեմոյանը (հեռահաղորդակցմամբ):

Մի քանի անգամ պուլիցերյան մրցանակի արժանացած Քյուրքչյանը վերջերս «AMAR News» եւ «Armenian Mirror-Spectator» պարբերականներում հանդես էր եկել հոդվածներով, որոնցում որոշ մանրամասներ էր հիշատակել այդ ծանր օրերին ցուցաբերված մարդասիրական օգնության վերաբերյալ, մասնավորապես Ուոթերթաունից Ջոն Սիմուրյանի դիալիզատորներ Հայաստան հասցնելու, դոկտ. Նաճարյանի եւ այլ անհատների ու կազմակերպությունների անմիջական ջանքերի մասին: «Այդ բոլորը նշանակալից տեղաշարժ կատարեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում», հստակեցրել էր Քյուրքչյանը իր հոդվածներում, չմոռանալով, անշուշտ, նշել նաեւ միջազգային աննախադեպ օժանդակության մասին:

Դեկտեմբերի 13-ի միջոցառման հովանավորներն են եղել Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների NAASR Ազգային ասոցիացիան, Գյուլբենկյան հիմնադրամի ժամանակակից հայկական հարցերի դասախոսությունների բաժանմունքը եւ հայկական Առաջին եկեղեցին:

Նկար 1. Ջոն եւ Միշել Սիմուրյաններ

Նկար 2. Սթիվն Քյուրքչյան Կարոլան Նաճարյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ