RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2072, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԳԼԵՐԵՆ ԳԻՐՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ հանցագործ եռյակի պարագլուխներից, հայկական հարցը երեք ամսում «լուծելու» անպատկառ հայտարարության հեղինակ Թալեաթ Փաշայի (1874-1921 թթ.) կենսագրությունն է անգլերեն լեզվով ներկայացրել Հանս-Լուկաս Քայզերը իր վերջերս հրատարակված «Talaat Pasha, Father of Modern Turkey, Architect of Genocide» (Թալեաթ Փաշա: Արդի Թուրքիայի հայրը, Ցեղասպանության ճարտարապետը) վերնագրով գրքում:

«Ամոթալի արարք» (A Shameful Act) գրքի հեղինակ, ականավոր պատմաբան Թաներ Աքչամի գնահատմամբ, հատորը խիստ կարեւոր ներդրում է, հասկանալու համար Օսմանյան կայսրության վերջին շրջանի պատմությունը: «Դա պարտադիր ընթերցանության գրքերի ցուցակում պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ Առաջին աշխարհամարտի ընթացքում քրիստոնյաների դեմ կազմակերպված եւ իրականացված Ցեղասպանությանց մասին», նշել է նա:

Հանս-Լուկաս Քայզերը Ավստրալիայում Նյուքեսլ համալսարանի սոցիալ-հումանիտար գիտությունների բաժնի աշխատակիցներից է եւ Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանի պատմության դասախոս: Նրա նախորդ գրքերից են «Ամերիկյան հազարամյակը եւ դեպի Մերձավոր Արեւելք առաքելությունը», «Համաշխարհային առաջին պատերազմը եւ օսմանցիների վերջը: Բալկանյան պատերազմներից մինչեւ Հայոց ցեղասպանություն», եւ «Թուրքիան ազգայնամոլությունից անդին», հատորները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ