RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2045, Տպվել է` 217, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՔՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ավստրիան մեկ միլիոն եվրո կհատկացնի Մերձավոր Արեւելքի հալածանքների ենթարկված քրիստոնյաներին, հաղորդում են ավստրիական կաթոլիկական կայքէջը, ինչպես նաեւ «Վատիկան նյուզը»ՙ ծանուցելով, թե քաղդեացի կաթոլիկ պատրիարք Լուիս Ռափայել Սաքոն, սիրիացի ուղղափառների պատրիարք Իգնատիոս Եփրեմ Երկրորդը, ինչպես նաեւ սիրիացի կաթոլիկների պատրիարք Իգնատիուս Յուսուֆ Երրորդը երեքշաբթիՙ դեկտեմբերի 11- ին հանդիպել են Ավստրիայի դաշնային կանցլեր Քուրցի հետ, նրան հաղորդակից դարձրել երեք երկրներիՙ Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի քրիստոնյաների վիճակին, նրանց համար օգնության տարբեր նախագծեր քննարկել:

Ավստրիայի կառավարությունն իր ծրագրում ներառել է միջազգային մակարդակով նեցուկ լինել կրոնական փոքրամասնություններին, մասնավորապեսՙ քրիստոնյա փոքրամասնություններին, ինչպես նաեւ հայտարարել, թե պայքարելու է կրոնական ծայրահեղական գաղափարախոսությունների դեմ, որպիսին դիտարկում է քաղաքական իսլամականությունը (իսլամիզմը): Կանցլեր Սեբաստիան Քուրցը նկատել է տվել, թե աշխարհում քրիստոնյաներն իրենց հավատի պատճառով ամենահետապնդված խումբն են, ըստ վիճակագրությանՙ նրանց թիվը մինչեւ 200 միլիոն է հաշվվում: Ենթադրվում է, թե այժմ Իրաքում քրիստոնյաների թիվը 200 000- 300 000- ի միջակայքում է, ասել է, թե քրիստոնյաները Իրաքի բնակչության 1 տոկոսից ավելին չեն: Սիրիայում նմանապեսՙ կտրուկ նվազել է քրիստոնյաների թիվը: Պատերազմից առաջ նրանք 1, 5 միլիոն էին, այսօրՙ լավատեսական հայացքով գնահատողներն ընդգծում են, թե հույն ուղղափառ, հայ առաքելական, հույն կաթոլիկ եւ սիրիացի ուղղափառ եկեղեցիների հետեւորդները Սիրիայի բնակչության մոտ 3, 5 տոկոսն են կազմում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ