RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1435, Տպվել է` 204, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՔՉԱՄԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ԿԵՐԿԵՐՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՅԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ

Հ.Ծ.

Ցեղասպանությունից մազապուրծ քահանա Գրիգոր Կերկերյանը աշխարհով մեկ շրջելով կարեւոր փաստաթղթեր է հավաքել կոտորածների մասին, դրանց թվում նաեւ Օսմանյան շրջանի բնագիր օրինակներ: Քլարք համալսարանի ողջակիզման եւ ցեղասպանական ուսումնասիրությունների Սթրասլեր կենտրոնի աշխատակից պրոֆ. Թաներ Աքչամը , ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդման, համագործակցելով թուրք մասնագետների եւ շրջանավարտների հետ, վերջերս վերոնշյալ համալսարանում ստեղծել է Կերկերյանի հարուստ հավաքածոյի թվայնացված արխիվը, որն ընդրգկում է երկար ժամանակ կորսված համարված Նայիմ Բեյի ձեռագիր հիշողությունները տեղահանության վերաբերյալ, Երուսաղեմի հայոց պատրիարքարանից վերցված տեղեկություններ, 1919-22 թվերին Ստամբուլում կայացած դատական լսումներից որոշ վավերաթղթեր, որոնք նույնպես կորսված էին համարվում, ինչպես նաեւ Թալեաթ փաշայի «սպանության հրամանները»:

Աքչամն այդ արխիվը թվայնացնելու իրավունքն ստացել է 2015-ին Կերկերյանի եղբորորդի դոկտ. Էդմոնդ Կերկերյանից եւ դոկտորականի թեկնածու իր ուսանողներինՙ Անի Օհանյանին, Աննա Ալեքսանյանին եւ Բուրչին Գերչեքին առաջարկել զբաղվել արխիվի ստեղծման գործընթացով: Նախկին ուսանողներից Ումիտ Քուրդն ու Էմրե Չան Դաղօղլուն նույնպես մասնակցել են նախագծին: Թարգմանական հարցերին օժանդակել են մասնագետներ Փարիզից եւ Ստամբուլից: Արխիվի ստեղծմանը ֆինանսական օգնություն էր ցուցաբերել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Ժիրայր Նշանյան եւ Տատուրյան հիմնադրամները, ինչպես նաեւ Վարդանանց ասպետներ եւ դուստրեր կազմակերպությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ