Միջազգային վերլուծաբանները անցնող 2018 թվականն իր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հասարակական անհանգստություններով եւ պոռթկումներով նմանեցնում են անցյալ դարի 30-ական թվականներին, որն ավարտվեց, ինչպես հայտնի է, 2-րդ աշխարհամարտով: Հինգ ցամաքամասերում եւ բազմաթիվ երկրներում, հաճախ շղթայաձեւ ռեակցիաների տեսքով, անցնող տարին հատկանշվեց իշխող վարչակարգերի դեմ ընդվզումներով, կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարով, համաշխարհային վտանգների, հասարակական ...
Վերեւի կլիշեն ներկայացնում է մեր թերթի նախորդ տարվա վերջին համարի առաջին էջի մի հատվածը, ավելի շուտՙ մեր տաղանդավոր երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի (Toto) տարեմուտի երգիծանկարըՙ Սերժ Սարգսյանիՙ դեպի Նիկոլ Փաշինյանն ուղղված սպառնալից շամպայնով, եւ Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի ու Կարեն Կարապետյանի մտահոգ կամ ոգեւորված դեմքերով: Ներքեւումՙ ժամանող տարին է, Հաղթական եռյակի ...
- Հայտնի է, որ ձեր կազմակերպությունը` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերջերս փոխեց իր անվանումը եւ սկսեց կոչվել Առաջատար տեխնոլոգիաների միության, ասոցիացիա: Փոխելով անվանումը արդյոք փորձում եք ավելի լա՞յն ընդգրկում ձեռք բերել, նոր ուղղություննե՞ր եք ներբեռնում ձեր կառույցի մեջ:
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերխիո Նահապետյանի հայցն ընդդեմ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության: Հիշեցնենք, որ հայցվոր կողմի պահանջն է եղել պարտավորեցնել կուսակցությանն իր կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք վերաբերում են կուսակցության անվանմանը, դրոշին ու զինանշանին, այսինքն կուսակցությանը անհատականացնող միջոցներին:
«Ազգ» շաբաթաթերթի խմբագրության խնդրանքով Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը ներկայացնում է իր տեսակետը վերջերս Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսի ընթացքում Մոսկվայում «Ազգ»ի հատուկ թղթակից Գոհար Բոտոյանիՙ Պուտինին ուղղված հարցին եւ վերջինիս պատասխանին.
Հայաստանը համարվում է զարգացող պետություն, որը անկախության տարիներին գրանցել է ե՛ւ տնտեսական հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ, սակայն գերիշխում է այն կարծիքը, թե ՀՀ- ի տնտեսական զարգացումը, վերջին 27 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ հաջողված չէ։ Հաշվի առնելով Ձեր փորձը, որ որպես ՄԱԿ-ի կարեւոր ներկայացուցիչ աշխատել եք աշխարհի զարգացող մի շարք պետություններում, ի՞նչ ...
Այս օրերուն, երկրի եւ արտերկրի հայութեան, քիչ թէ շատ ներկայ քաղաքականութեան հարցերով մտահոգ ու տագնապող զանգուածի մը կիզակէտը դարձած է կարգ մը նախարարութեանց լուծարման, կամ զանոնք ուրիշ նախարարութիւններու ածանցելու հարցը: Վերջնական որոշում դեռ չկայացած, թեր ու դէմ կարծիքներու խաչաձեւում մը կը պղտորէ վերջերս որոշ բարելաւում տեսած տրամադրութիւնները:
Հանրապետության երկրորդ քաղաքի ամանորյա գլխավոր տոնածառն ամեն տարի, արդեն երեք տասնամյակ, սկսում են դնել դեկտեմբերի 7-ից հետո: Այս տարիՙ երկրաշարժի հենց 30-րդ տարելիցի շեմին, չգիտես ով որոշել էր, որ դրա մետաղյա հիմնակմախքն արդեն կարելի է տեղադրել առանց այդ օրվան սպասելու, մոտ մեկ շաբաթ շուտ: Գուցե նրա համար, որ ծառի վերջնական ...
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արայիկ Միրզոյանն անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովիՙ օրերս արած հայտարարությանը (ըստ որիՙ եթե Արցախը մտնի Ադրբեջանի կազմ, իրենք «կապահովեն արցախահայերի անվտանգությունը»), ոչ տարել, ոչ բերել է ու գտել, որ Մամեդյարովն այդ առաջարկը պետք է անի Արցախի բնակիչներին, քանի որ արցախցիներն իրենք են որոշում իրենց ճակատագիրը:
Հայաստանի անկախությունից եւ Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից շատ առաջ Առլինգտոնում (Վիրջինիա) գտնվող Պալյանների տունը ծառայում էր որպես փաստական «դեսպանատուն»: Վարդգես ու Ռիտա Պալյանների ընտանիքում հաճախակի էին հանդիպումները վաշինգտոնյան դիվանագիտական անձնակազմի հետ, եւ քննարկումները մեծապես ծավալվում էին հայկական հարցերի շուրջ: Երբ հզոր երկրաշարժը ավերեց Սպիտակն ու Գյումրին, Պալյանների բնակարանը վերածվեց ...
Երկար ժամանակ փնտրում էի դեռ վաղուց ինձ տանջող մի հարցի պատասխան. ինչո՞ւ են որոշ գրողներ իրենց երկերն ստեղծում այդքան այլանդակ բառապաշարով, անբարո տեսարաններով ու սրբապիղծ գաղափարներով: Բացի այդՙ ինչո՞ւ են նրանք այդ բղջախոհության թերմացքին տալիս գեղարվեստ անունը: Բարեբախտաբար գտա այդ հարցի պատասխանը. Գյոթեն հուշեցՙ
Լույս է տեսել գրականագետ Սեյրան Գրիգորյանի «Պարույր Սեւակը եւ համաշխարհային պոեզիան» («Արմավ» հրատարակչություն, Երեւան, 2016) մենագրությունը: Գիրքը բաղկացած է ութ գլուխներից, որտեղ համեմատական քննության է առնված Սեւակի պոեզիայի առնչություններըՙ Ուիթմենի, Ներուդայի, Էլյուարի, Լորկայի, Մայակովսկու, Ցվետաեւայի, Թումանյանի, Չարենցի, Կոստան Զարյանի եւ ուրիշների պոեզիայի հետ: Գիրքը խմբագրել է պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, գրախոսելՙ ...
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմն արդեն հասանելի է: Տեւողությունը վեց րոպե է, նկարհանմանը մասնակցել են Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), Գառնիկ Օհանյանը
«Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Ստալինյան բռնատիրության վախ ու սարսափի մթնոլորտը, այլախոհների հետապնդումների քաղաքականությունը NKVD-ի երկարաձիգ ձեռքերի միջոցով հասել էր նաեւ Իրան, որտեղ հայկական հարուստ համայնքի ներկայացուցիչներ նույնպես ճաշակեցին դառը ճակատագիրը», գրում է Լուսինե Գասպարյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի դասախոս, գրքերի հեղինակ դոկտ. Ռուբինա Փիրումյանի «Հայրսՙ խիզախ ...
Հայստանյան վերջին իշխանափոխությունից հետո Ադրբեջանի իշխանությունները մի տեսակ ոգեւորվել են: Դե, նրանք ակտիվ էին անցած ու նախանցած իշխանությունների ժամանակ նույնպես, բայց եթե այն ժամանակ հոխորտում էին, հիմա աղվեսի աչքերով նայում են Արցախին ու շուրթեր լիզելով ման գալիս: Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ շատ տարօրինակ է:
Իմաստ կունենար նորեն անդրադառնալ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսին: Նախՙ մի քիչ թվաբանություն: Սա պետության ղեկավարի 14-րդ նախամանորյա ուղղակի հեռուստահանդիպումն էր: Հավատարմագրված էին ռեկորդային թվովՙ 1702 լրագրողներ Ռուսաստանից եւ աշխարհի այլ երկրներից: Հարցուպատասխանը տեւեց 3 ժամ 52 րոպե, որի ընթացքում Պուտինը պատասխանեց 61 հարցի:
Պատմության գիրկն ենք ուղարկում եւս մի տարի, չգիտեմ մարդկության պատմության ո՞րերորդը, բայց մեր թվարկության 2018-րդը: Տարի, որն իրոք լուրջ էր հայերիս համար, ցավոք սրտի ոչ այնպես` ինչպես իր հարյուրամյա պապը` 1918-ը: Եվ կամՙ ինչպես պապը:
Մայնի Ֆրանկֆուրտի գրքի 2018-ի տոնավաճառին անդրադարձել ենք «Ազգի» համարներում (2018-10-19,11-02, նաեւՙ 09-21): Ամենամյա այս տոնավաճառը, որ կազմակերպվում է գերմանական բծախնդրությամբ, ինձ տպավորում է նաեւ լրատվամիջոցների հետ աշխատանքով: «Ազգի» կայքէջում հետեւելով մեր հրապարակումներին, տոնավաճառի հանրային կապերի բաժնից էլեկտրոնային շնորհակալական նամակ ստացա: Հայաստանից նման նամակ որեւէ հաստատությունից դեռ չեմ ստացել: Մենք նամակ ...
Մի շարք գրքերի եւ մասնավորապես թուրքերենի ստուգաբանական բառարանի հեղինակ, լեզվաբան Սեւան Նշանյանը, որ 2017-ի հուլիսից ապրում է հունական Սամոս կղզում որպես աքսորյալ, լույս է ընծայել իր թուրքերեն նոր գիրքը «Հալիմն ու Սելիմը» վերնագրով: Թուրքիայի նախագահ Էրդողանի երբեմնի կողմնակից Նշանյանը 2014-ին 17 տարվա բանտարկության էր ենթարկվել 9 տարբեր հանցագործությունների կետերով, որոնցից ...
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից մի քանի օր անց զանգահարեցի պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին , որ, ինչպես պարզվեց, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ծավալած իր բազմազբաղ առօրյային զուգահեռՙ լրատվամիջոցներով ուշի-ուշով եւ անհամբերությամբ հետեւել է ընտրությունների ամբողջ ընթացքին:
Ավստրիացիների մասին հայաստանցիներս միանշանակ դրական կարծիք ունենք, եւ ինչո՞ւ հարցը մեկ հիմնական պատասխան ունի.լավ կյանքով են ապրում: Թե ի՞նչ է այդ լավ կյանք ասածը, դժվար է կոնկրետ գնահատական հնչեցնել, քանզի մեկի համար այն կարող է հագեցած նախաճաշը լինել, մյուսի համար երեկոյան օպերա այցելելու նախապատրաստությունը, երրորդը նախընտրում է մարզադահլիճ այցելությունը, չորրորդը ...
Մեր նախորդ համարում, Մոսկվայիցՙ Կարո Աթայանի «Անդրանիկ Մարգարյանի հրապարակը Ազգային պանթեոնում» վերնագրով հոդվածի ավարտին, խմբագրությանս մեղքով սխալ է թույլ տրվել: Ողբերգական վթարի զոհ երգչուհի Վարդուհի Վարդանյանի շիրիմի վայր իբրեւ նշվել էր Ազգային պանթեոնը, մինչդեռ երգչուհին հավերժական հանգիստը գտել է Երեւանի քաղաքային պանթեոնում:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ից ստացվեց երեք զգայացունց նորություն: Առաջին երկուսը կապված են Սիրիայից եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ, իսկ երրորդըՙ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հրաժարականի հետ, ինչը ակնհայտորեն կապված է նախորդ երկուսի հետ: ԱՄՆ-ը վերակառուցում է իր գործողությունների մարտավարությունը Սիրիայում եւ Աֆղանստանում: Հնարավոր է ապագայում փոխվի նաեւ ռազմավարությունը: Այս ...
Վայոց ձորի մարզի Արփի գյուղը Նոր տարին կդիմավորի լուսավորված փողոցներով: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը մնացել է անցյալում: Խնդրի լուծմանն աջակցել են Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների եւ էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերներըՙ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» գնահատում են ընթացիկ տարվա ձեքբերումները: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագիրը մոտենում է ավարտին: Գործընկեր կառույցները հաշվետու տարվա կարեւոր ձեռքբերումներից են համարում հանրապետության տարբեր մարզերում շահառու դարձած ընտանիքների հոգեվիճակի փոփոխությունը: Ձեռքբերումներից մեկն էլ 30 տարվա վաղեմության խնդրի լուծումն է Կոթի գյուղում:
Մինչեւ 2019թ. հունվարի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր.
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված դպրոցահասակ երեխաների:
По просьбе редакции еженедельника "Азг" ("Нация") председатель Ассоциации политологов Армении, доктор политических наук Амаяк Ованнисян даёт оценку адресованному специальным корреспондентом еженедельника "Азг" в Москве Гоар Ботоян президенту России Владимиру Путину в ходе его ежегодней предновогодней пресс-конференции вопросу и ответу на него руководителя РФ, обозначившему оптимистический взгляд В.Путина на перспективы развития ...
За 30 лет, прошедших со дня Спитакского землетрясения, родился не один фильм - документальный и даже художественный. И у каждого были свой ракурс, своя попытка осмысления апокалипсиса, случившегося на армянской земле, свое стремление передать трагедию и героику, победу жизни над смертью. Фильм А. Нехорошева, А. Дубовицкого и Л. Иоффе "Армения: ...