RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-01-11 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1753, Տպվել է` 234, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ` ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ես մամուլի մի շարք էջեր եմ նվիրել Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի անբարվոք վիճակին: Ինչ խոսք, գուցե թերթի այս տարվա առջին համարում չանդրադառնայի էլ դրան, եթե ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 29-ին, ՀՀ մի շարք հպարտ քաղաքացիների հետ չարգելափակվեի Երեւանի կենտրոնական ավտոկայարանում:

Այդ օրը Նորատուս համայնքի բնակիչները փակել էին Գավառ-Երեւան ավտոճանապարհը, պատճառն այն էր, որ ՍԱՊ-ը արգել էր Սեւանա լճից ձուկ որսալ: Ի՞նչ խոսք, ձուկը` ձուկ, բնությունը` բնություն, բայց մարդկանց անօրինական պահանջը բարոյական տեսանկյունից միանգամայն իրավացի էր. սնվելու համար գումար պե՞տք է, թե՞ ոչ, իսկ Սեւանը միակ տարբերա՞կն է Գեղարքունիքի մարզում, թե՞ ոչ:

Ինչեւէ, անդրադառնանք բուն թեմային: Ճանապարհի արգելափակման պատճառով սպասարկող երթուղին չէր աշխատում: Թե այդ ընթացքում ինչով էր զբաղված տրանսպորտի նախարարությունը, հայտնի չէ, միայն կարող եմ ասել, որ մարդիկ տուն հասնելու համար ստիպված էին եռակի, քառակի, անգամ հնգակի վճարել տաքսիներին: Եղան դեպքեր, երբ մարդիկ ստիպված տաքսիներին վճարում էին քսան-քսանհինգ հազար դրամ: Ահա՛, մարդիկ արգելափակվել են, ամանորի նախօրեին մնացել դրսում, բայց գործելու փոխարեն` ձայն բարբառոյ յանապատի. այն դեպքում, երբ, եթե Գավառ-Երեւան մայրուղին փակ էր, հանգիստ գործում էր Շորժա-Վարդենիսը, այդ կողմով կարելի էր երթուղայիններ տրամադրել, բայց ինչպես նկատեցինք տեղում, «ձեռք չէր տալիս» իրենց: Իհարկե, Շորժա-Վարդենիսն էլ իր ձյունամաքրմամբ առանձնակի չէր փայլում, կասեի` տեսարանը վհատեցուցիչ էր, բայց մի կերպ կարելի էր տեղ հասնել:

Բայց սա դեռ ամենը չէ, կարելի էր դրա վրա աչք փակել, եթե տոնական օրերին Վարդենիսի ու Ճամբարակի ճանշիններն իրենց անօրինական պարապուրդով չփչացնեին մարդկանց օրինական արձակուրդները, տոնական տրամադրությունները: Կարճ կապեմ. Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի մի զգալի հատված, որը համընկնում է Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Արեգունի համայնքերին, բացառապես չի մաքրվել, առաջացել է մերկասառույց, տեղ-տեղ` բացահայտ վթարավտանգ, բայց աղով կամ ավազով չի մշակվել: Այսինքն` կարելի է ասել, որ հիշյալ ավտոճանապարի վրա վերին օղակներում եւ պետական մակարդակով թքած ունեն:

Պարոնայք պետական օղակներ, վաղը, երբ հիշյալ ժողովրդի քվեի կարիքն ունենաք, նրան հպարտ եք կոչելու, դուխով եք կոչելու, հզոր ու հաղթանակած եք կոչելու, այնինչ հիմա, երբ նա վստահում է ձեզ, այս վերաբերմունքով նվաստացնում եք նրան: Թե՞ «Անասնաֆերման» շատ ուշադիր եք կարդացել...

Սա՞ է նորը, սա՞ է փոփոխվածը, տղերք, մի՛ ասեք նման բաներ, ծիծաղելի է, ամոթ ունեցեք ու գործ արեք, դրա համար դուք վարձատրվում եք, դո՛ւք էլ եք, մեզ նման, քննադատել նախկիններին: Ի դեպ, գիտե՞ք, որ Շորժա-Վարդենիս ճանապարհն անմիջապես հարում է հայ-ադրբեջանական սահմանին, գիտե՞ք, որ այդ ճանապարհն առաջին անհրաժեշտության է, հո միայն Երեւանով չէ, հո միայն նախարարություններ կրճատելով չէ, մերժեք ձեր ներսի մերժելիքը:

Հարգանքով` ձեզ իշխանության բերողՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ