RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-11 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1673, Տպվել է` 252, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Հ.Ծ.

Գերմանիան 2016 թվի հունիսի 2-ից միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին: Ու թեեւ ճանաչման գործընթացին նպաստող խորհրդարանականների անունները ծանոթ են, բայց նրանք չէին առաջինն այդ գաղափարը մտահղացողները: Նրանցից առաջ Գերմանիայում ապրող մի խումբ թուրքեր հիմնել էին «Սոյքըրմ Կարշըտլարը Դերնեգի» (SKD)ՙ ընդդեմ ցեղասպանության ընկերությանը, որի հիմնադրման քսանամյակի առթիվ վերջերս Ֆրանկֆուրտի համայնքային կենտրոններից մեկում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» Գերմանիայում ապրող թղթակիցՙ Մուրիել Միրաք-Վայսբախի հաղորդման, հավաքվել են թուրքեր, հայեր, հույներ, քուրդեր, արամեացիներ եւ գերմանացիներ: Տեղի են ունեցել ելույթներ, հնչել են երգերՙ տարբեր լեզուներով: SKD-ի հիմնադիր եւ նախագահՙ Ալի Էրտեմը պատմել է, թե ինչպես ուսանողական տարիներին Միհրան Դաբաղի հետ հանդիպելուց եւ Ցեղասպանության մասին լսելուց հետո որոշել է հետամուտ լինել դրա ճանաչմանը: Իր Հայաստան առաջին այցի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ է հիմնել այդ ընկերությունը, նա պատասխանել է ասելովՙ «Մենք փորձում ենք լեռներ տեղաշարժել» եւ հիշել է շիա դավանող մահմեդականի անեկդոտանման պատմությունը: Այդ մարդն ապրել է մի լեռան ստորոտում: Որդիներն անընդհատ հորդորել են տեղափոխվել մի այլ, ավելի հարմար ու արեւոտ վայր, բայց նա մերժել է եւ փոխարենը սկսել փորել լեռան հիմքը: Հարցին, թե ինչ է անումՙ պատասխանել է. «Փորձում եմ տեղափոխել լեռը: Եթե չհասցնեմ ավարտել իմ գործը, դուք կշարունակեք, եթե ձեզ էլ չհաջողվի ավարտել, ձեր երեխաները կշարունակեն փորել մինչեւ ավարտվի լեռան տեղափոխումը»: Նա բացատրել է, որ դա նշանակում է տաբուների, ժխտողականության վերացում:

Հաջորդ ելույթ ունեցողըՙ Դողան Ակհանլին է եղել, որը նշել է, թե Ցեղասպանությունը անժխտելի փաստ է եւ դրանով ավարտվում է «հայկական հարցը»: Հիմա «թուրքական հարցն» է հարկավոր բարձրաձայնել մինչեւ որ ժխտողականությանը վերջ տրվի Թուրքիայում: «SKD-ի ջանքերի շնորհիվ էր, որ մոտ 20 տարի անց Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», ասել է նա, հիշեցնելով, որ ավելի քան 10 հազար թուրք քաղաքացիների ստորագրություններն էր ուղարկել SKD-ն Թուրքիայի խորհրդարանինՙ պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը, պահանջը մերժվել էր: Հետագայում այլ կազմակերպությունների հետ (ճանաչման աշխատանքային խմբակցություն, եւ Հանուն խաղաղության հաշտեցման ծառայություն) համագործակցելով դիմել էին Գերմանիայի խորհրդարանին: «Մենք շարունակելու ենք պայքարը: Այդ պայքարի շնորհիվ է, որ ես ազատվել եմ բռնապետական ճիրաններից եւ այսօր այստեղ եմ մասնակցելու այս տոնակատարությանը, ինչի համար շատ շնորհակալ եմ», եզրափակել է իր խոսքը Ակհանլին:

Նկար 1. Դողան Ակհանլի

Նկար 2. Ալի Էրտեմ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ