RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2879, Տպվել է` 255, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋԻՆՍԻ ԵՎ ԿՈԿԱ-ԿՈԼԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Եթե ոչ ջինս եք հագնում, ոչ էլ կոկա-կոլա եք խմում, ապա ցավակցում եմ ձեզ: Ամենայն հավանականությամբ ծնվել եք 1991-ից ավելի շուտ, ձեր սիրած գույնը կարմիր է, գործիքներից ամենաշատն օգտագործում եք մուրճն ու մանգաղը, Ռուսաստանի հիմնը լսելիս էլՙ ակամայից ոտքի եք կանգնում: Ցավակցում եմ, քանի որ դուք այլեւս պետք չեք: Մեծամասնությունն է այդպես որոշել, ինչպես ասում ենՙ ժողովուրդը, որին ամենաշատը նվիրվածՙ «Հայկական ժամանակ» թերթում կարդացի մի շատ հարգելի մարդու հարցազրույցը: Անունը չեմ տա, քանի որ այս մարդը առանձնահատուկ բան չի ասել, այլ ընդամենը ներկայացրել է մեծամասնության կարծիքը, ինքը, փաստորեն, լինելով դրա մասը: Եւ այսպես, իմ շատ հարգելի մարդը վարչապետի թերթին ասել է, մեջբերում եմ. «Նիկոլ Փաշինյանը կադրային իր այս քաղաքականությամբ մերժեց սովետի շրջանում ծնված, սովետի վախկոտ, կեղծավոր, շողոքորթ, օճառային-սապոնվող հոգեբանությամբ մեծացած ու դաստիարակված սերնդին, ուր բանվորից մինչեւ Կենտկոմի քարտուղար սովոր էին պետությունից ինչ-որ բան գողանալ»: Մեջբերման ավարտը: Ճիշտ է մարդը խնդրել է, որ ազնիվ մարդիկ, որոնք, ըստ նրաՙ սովետում քիչ տոկոս են կազմել, իր այս խոսքերը իրենց վրա չվերցնեն:

Անշուշտ ես գիտեի, բայց ամեն դեպքում մեկ անգամ էլ ճշտեցիՙ պարզվեց այս մարդը ծնվել է սովետում, դե այսինքնՙ կա՛մ սովետի ժամանակ իր իսկ ասած քիչ տոկոսի մեջ է մտել, կամ էլ... Մոռացել ենք: Մի շատ կարեւոր բան: 1991-ին, 1988-ին հրապարակի ասֆալտը դղրդում էր հե՛նց սովետի շրջանում ծնված-մեծացածների ոտքերի տակ: Այդ մարդկանց մեջ է ծնվել անկախությունը: Նրանք են սարը բարձրացողն եղել: Ամենաներքեւից: Գագաթին ծնվածներն այդ սուրբ լեռնագնացության մասնակիցը չեն եղել, նրանք չգիտեն, թե այդ ճանապարհը որքան արյուն ու քրտինք է խլել, նրանք այդ ուղու կեսին չեն կանգնել հոգնած, դավաճանված, հիասթափված... եւ նրանք չգիտեն, թե ինչպե՞ս կարելի է այսքանից հետո գագաթին հասնելՙ արդեն սպիտակ մազերով: Ի դեպ, կան պաշտոններ, որտեղ սպիտակ մազերը պարտադիր են: Նույնիսկ այդպիսի մասնագիտություններ կան, որտեղ ջահելությունը ապիկարության հոմանիշն է:

Ու մեր ալեհերների մեջ սովետը մեռել է, հակառակ դեպքում նրանց զավակները անկախության սերունդ չէին կոչվի: Զգույշ, որովհետեւ մերժելու ազգային մեծ գործընթացը մեզ բերել-կանգնեցրել է մեր ծնողների դիմաց ու տպավորություն ունեմ, որ մենք նայում ենք նրանց աչքերի մեջ ու գոռումՙ հանգիստ նստեք տեղներդ...Իբր մենք ավելի շատ բան գիտենք, ավելի շատ գիրք ենք կարդացել, ավելի լավ երաժշտություն ենք լսում, իսկ նրանք արդեն կարող են... ծափահարել մեզ, իսլանդական ազգային ձեւով, անշուշտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ