RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2578, Տպվել է` 257, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐԱՄ ԲԱԽՇՅԱՆԻՆ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ Ամերիկայում ՀՀ դեսպանատանը դեկտեմբերին կայացած տարեկան ընդունելությանը որպես գլխավոր բանախոսի հրավիրվել է 1981-83 թվերին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ճառերի հեղինակ Արամ Բախշյան կրտսերը, որը խոսել է «Հայաստանը եւ հայ սփյուռքը: Երեկ, այսօր եւ վաղը» թեմայի շուրջ:

«Հայաստանն ավելի երազի նման աբստրակտ մի գոյություն էր, քան քաղաքական մի հասկացություն, ինչպես Արարատ լեռը, որն այնքան մոտիկ է թվում, բայց անհասանելի է: Հետո, 1991-ին Ռեյգանի բնորոշմամբ «Չարիքի կայսրության» փլուզումով դարձյալ վեր հառնեց մոխիրներից: Մյուս կողմից սփյուռքը անհավանական հաջողությունների էր հասել, հատկապես Մ. Նահանգներում, շնորհիվ եկեղեցական եւ քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների, ինչպիսին Ամերիկայի հայկական համագումարն է: Հայաստան-սփյուռք կապը գոյություն ունի, բայց այդ կապը պահպանելը եւ սերնդե-սերունդ փոխանցելը մեր խոշորագույն մարտահրավերն է», ասել է նա, հավելելով. «Հավատացած եմ, որ եթե բոլոր կառույցները համապատասխան նվիրվածությամբ եւ ջանասիրությամբ աշխատեն, մենք կարող ենք անքակտելի եղբայրական կապեր հաստատել Հայաստանի հետ: Մենք պետք է դրան հասնենք»:

«Ռեյգանը ամերիկացիներին ծանոթ էր որպես «մարդամոտ, հաղորդակցվող» անձնավորություն, եւ կարծում եմ նույնը կարելի է ասել Բախշյանի մասին», նշել է այդ առթիվ «Հայ Ազգային ինստիտուտի» (ANI) տնօրեն դոկտ. Ռուբեն Ադալյանը , ներկայացնելով Բախշյանին:

Բախշյանը Սպիտակ տանը աշխատել է երեք (Նիքսոն, Ֆորդ, Ռեյգան) նախագահների հետ, որպես նրանց ճառերը գրողի օգնական: Ներկայիս նա «National Interest» (Ազգային շահ) հանդեսի խմբագրի տեղակալն է եւ կանոնավոր սյունակներ է վարում «American Conservative» պարբերականում: «Մենք մեծապես գնահատում ենք Բախշյանի մեկնաբանությունները Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ», ավելացրել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ