RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2991, Տպվել է` 253, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հունվարի 14-ին կայացավ Հայաստանի երրորդ հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Դեռ ամիսներ առաջ քաղաքական զարգացումները ցույց էին տալիս, որ այս խորհրդարանն ավելի ծիծաղելի ու անբովանդակ է լինելու, քան` նախորդը, որտեղ որպես կոճակ սեղմողներ նստած էին Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանն ու Մանվել Գրիգորյանը:

Դեռ անհասկանալի է` սա խորհրդարա՞ն է, թե՞ մանկապատանեկան ակումբ: Իհարկե, այդ մտավախությունը ցրում են դահլիճում երեւացող մեկ-երկու տարիքոտ եւ փորձառու պատգամավորները, լավ է ասված` տարիքով եւ փորձառու, նրանցից են Գագիկ Ծառուկյանը, նրա թիկնազորի պետն ու, ասենք, Հովիկ Աղազարյանը: Այս խորհրդարանը մեր երրորդ հանրապետության պատմության մեջ այն բացառիկ խորհրդարանն է, որտեղ ընդդիմություն չկա, որտեղ երկու կարծեցյալ ընդդիմադիր ուժերն ավելի շատ ընդդիմանում են իրար, քան` իշխանությանը: Դա տեսել ենք թե՛ նախընտրական քարոզարշավի ժամանակ, թե՛ առաջին նիստի օրը, որը կարծես ոչ թե նիստ էր, այլ` ԲՀԿ-ԼՀԿ բանավեճ:

Բայց ամենածիծաղելին այն է, որ այս խորհրդարանում կան պատգամավորներ, որոնց երբեւէ զբաղեցրած առաջին հաստիքային պաշտոնը պատգամավորությունն է: Պատկերացնո՞ւմ եք, բուհից հետո մարդը, ներեցեքՙ երեխա պիտի ասեի, միանգամից պատգամավոր է դառնում եւ մտնում խորհրդարան, ազգային խորհրդարան, եւ որոշում պետության քաղաքացիների նստել-վեր կենալը: Ասածներիս վառ ապացույցն էր` նորածին պատգամավորների անկարողությունը` քվեարկության ժամանակ. երեք փորձից խորհրդարանը կարողացավ մի կերպ կոճակ սեղմելու ձեւը սովորել, իհարկե, բացառությամբ տասներկու հոգու, ավելին` չկարողանալով սպիտակը սեւից ջոկել, եւ որոշեցին ձեռք բարձրացնելով հայտնել իրենց այո-ն ու ոչ-ը: Մի՞թե սա է մեր ազգին բնորոշ խորհրդարանը, որի անդամներից շատերը ծաղրում են մեր կրոնը, ազգային արժեքներն ու ավանդները: Այս պատգամավորների զգալի մասն այնքան կարիերիստ ու ցուցամոլ է, որ, ասենք, բաճկոնի վրա գրում են` պատգամավոր: Առավել ծիծաղելի է, երբ այդ ամենը գրվում է զինվորական համազգեստի վրա: Փորլուծության աստիճանի ծիծաղելին էլ այն է, որ այդ զինվորական բաճկոնները կրողներից գրեթե ոչ ոք չի ծառայել ո՛չ հայկական, ո՛չ էլ ուրիշ որեւէ երկրի բանակում: Սա այն խորհրդարանն է, որի կազմում ներգրավված իշխող «Իմ քայլը» դաշինքի երեւելի անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ պետք է պոռնոգրաֆիական տեսանյութերի նկարահունումներն ու տարածումը, միասեռականությունը եւ մի շարք ամոթալի երեւույթներ դառնան օրինական: Վերջին հաշվով սա այն խորհրդարանն է, որի կին դեպուտատկաներից ոմանց համար ազգ, ցեղ, գեն, հայկականություն հասկացությունները ծիծաղելի են:

Այսքանից հետո ինքներդ հարցրեք ձեզ` սա հաստա՞տ ազգային ժողով է: Տա Աստված, որ «ապ» ժխտական նախածանցի մասին չհիշեք: Եթե սա ազգային ժողով է, այդ դեպքում ովքե՞ր են մեր պատգամավորները: Ի՞նչ կարող են անել նրանք, ինչ ծրագրեր կարող են առաջարկել: Ճանաչելով նրանցից շատերին, վստահաբար կարող եմ նշել, որ նրանք իշխող խմբակցության համար ուղղակի գլխաքանակ են, կոճակ սեղմողներ, ոչ ավելին;

Այս խորհրդարանի կարեւոր բացթողումներից, եթե չասեմ ամոթալի թերություններից մեկը, որ բոլորինս է, ավանդական կուսակցություններից ոչ մեկի ներգրավված չլինելն է: Ճիշտ է` հնությունը բավարար չէ խորհրդարանի կազմ մտնելու համար, բայց նրանց անցած ճանապարհը, մասնավորապես անցյալ դարասկզբին` արեւմտյան Հայաստանում մղած ինքնապաշտպանական եւ դրանից հետո` սփյուռքում` ինքնության պահպանման դժվարին պատերազմները մեծ ասելիք են բովանդակում նրանց մասին: Բոլոր թերություններով հանդերձ, նրանք ազգային, ազգայնական կուսակցություններ են. ինչու՞ այսօր խորհրդարանում չեն:

Ստեղծված քաոսային իրավիճակում, երբ խորհրդարանը զուրկ է իրական ընդդիմությունից, կարեւոր է մտավորականության, հանրային մտքի կրողների գործոնը, եթե, իհարկե, դեռ մնացել է, եթե մտավորականները դեռ չեն դարձել ներկա իշխանության կցորդները, այնպես, ինչպես որոշները կցվել էին նախկիններին: Հույս եմ հայտնում, որ նման մարդիկ կկարողանան իրենց ակտիվությամբ ստեղծել արտախորհրդարանական ազգային ընդդիմություն եւ իրենց ազդեցիկությամբ ուղի ցույց տալ իշխանությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ