RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2072, Տպվել է` 255, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին «Թեքեյան կենտրոնում» (հասցեՙ Խանջյան 50) տեղի կունենա PhotoPodium.com կայքի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված «B & W» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մերձվոլգյան մասնաճյուղի, Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության ցուցահանդեսային եւ կրթական ծրագրերի, «Մոսկովյան հանրագիտարաններ» հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառմանը կներկայացվեն PhotoPodium.com կայքում իրենց ստեղծագորությունները ցուցադրող եւ դրանով կայքի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ կայքի ցուցահանդեսային գործունեությունը կազմակերպող հեղինակների աշխատանքները:

Ցուցադրությունը հնարավորություն կտա գնահատելու կայքի պատասխանատուների եւ կամավորների, գործընկերների գեղարվեստական ճաշակը, լուսանկարչական հմտություններն ու վարպետությունը:

Ցուցահանդեսի թեման սեւ ու սպիտակ լուսանկարչությունն է, որը դասական է համարվում եւ գոյություն ունի ավելի քան հարյուր տարի: Այսօր էլ լուսանկարչության այդ ոճը չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը: Սեւ-սպիտակ լուսանկարչությունը երբեմն շատ ավելի ճշգրիտ է ի ցույց դնում այս կամ այն աշխատանքի, ստեղծագործության գաղափարը, մտահղացումըՙ հանդիսատեսի ուշադրությունը չշեղելով գույներով: Որպես կանոնՙ «B & W» («Black and White»)-ն ավելի քչախոս է, լակոնիկ, հանելուկային եւ անգամ առեղծվածային:

Ցուցահանդեսի կազմակերպիչները հեղինակներին չեն սահմանափակել որոշակի թեմայով:Ցուցադրվող աշխատանքները միավորվում են միայն սեւ ու սպիտակով:

Լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված է 7 երկրներից 24 հեղինակների 119աշխատանք:

Նախագծի ղեկավարՙ Վիկտոր Դանիլով :

Ցուցահանդեսի համակարգողՙ Արմեն Ենգոյան:

Պատասխանատուներՙ Ալյոնա Բրատուխինա, Եվգենի Ժիլյաեւ, Եկատերինա Խմելեւսկայա,Ելենա Պրոտչեւա, Մարինա Բուրենկովա:

Տեխնիկական պատասխանատուՙ Յուրի Բրատուխին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ