RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2896, Տպվել է` 261, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԻԵՎԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Էՙ ԱՅՍՈՒՀԵՏ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 12- ին իր երկրի նախարարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2018- ի սոցիալ-տնտեսական ձեռքբերումներին, առաջիկա անելիքներին, «Ազերթաջի» գերմաներեն տարածած լրատվության համաձայն, հայտարարել է, թե «քրեական, կոռումպացված խունտա ռեժիմը, որ վերջին 20 տարիներին ուզուրպացրել էր Հայաստանը, փլուզվեց: Հայաստանի զավթիչ քաղաքականությունն ինքնըստինքյան կարեւոր դերակատարում է ունեցել դրանում, քանի որ Հայաստանը հենց այդ քաղաքականության պատճառով է տարածաշրջանային նախագծերից դուրս մնացել»: Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի, Ալիեւը հայտնել է, թե «Հայաստանն այժմ շատ ծանր ժողովրդագրական ճգնաժամի մեջ է, երկրից բնակչությունն օտարվում է: Մենք կդիմենք բոլոր միջոցներինՙ Հայաստանին նաեւ այսուհետ տարածաշրջանային եւ միջազգային բոլոր նախագծերից հեռացնելու, Հայաստանին մեկուսացնելու համար, քանի դեռ մեր գրավյալ տարածքներն ազատագրված չեն»:

Նույն աղբյուրը հունվարի 14- ին հաղորդել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Փարիզում հանդիպման մասին, սակայն չի թարմացրել սույն հաղորդագրությունըՙ անկարեւոր համարելով իր ընթերցողներին զեկուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հունվարի 16-ին կայացած հանդիպման մանրամասները: «Նախարարները քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող թեմաների լայն շարք եւ համաձայնեցին հանրություններին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ», իրազեկում է համանախագահների հաղորդագրությունը, որ հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: (Տեսնել «Ազգ»-ի 1-ին էջում):

Ադրբեջանի նախագահիՙ Հայաստանին այսուհետ էլ մեկուսացնելու խոստումը զարմանալի չէ, վտանգավոր է սակայն թշնամական այս գործողությանը տնտեսական պատժամիջոցներով չսպառնալու, ավելինՙ Ադրբեջանին չզսպելու ԵԱՀԿ համանախագահների ցանկության բացակայությունը: Եթե Ալիեւի հայտարարությունը միայն ներքին սպառման համար լիներ, գերմաներեն տարբերակ չէր ունենա, մեր գործն են դյուրին դարձնումՙ հենց այս լրատվությանը հղում անելով կարելի է եվրոպացիներին, գերմանացիներին հարց ուղղելՙ սա նպաստո՞ւմ է խաղաղության նախապատրաստմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ