RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1794, Տպվել է` 255, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԻՆ ԱՄԱՆՈՐԸ` ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Ավդալյանների ընտանիքի համար Ամանորի ամենամեծ հրաշքը նոր կառուցված բնակարանն է. լավագույն նվերըՙ բոլորի համար: Ութ տարի ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտվել էՙ գործընկեր կառույցների աջակցության շնորհիվ: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող երիտասարդ ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրիՙ 2018 թվականի շահառուներից վերջինն էր:

Մինչեւ բնակարանամուտ տոնելը Սարմենն իր ընտանիքով տարիներով բնակվել է ծնողներիՙ փոքր բնակմակերեսով տանը: Նոր տարվա մեկնարկը լուսավոր է եղել ընտանիքի համար: Երկու երեխաների երիտասարդ մայրըՙ Արեւիկը, մեծ եռանդով ու հաճույքով է կահավորում տարիների երազանքի իր անկյունը:

«Այնքան երկար եմ երազել սեփական խոհանոցի, սեփական անկյուն ունենալու մասին: Նոր տարին սեփական հարկի տակ դիմավորելուց լավ բան չկա աշխարհում: Թող այս Նոր տարին բոլոր ընտանիքներին ուրախություն պարգեւի»,- ասել է Արեւիկը:

Գործընկեր կառույցների ղեկավարները, երիտասարդ ընտանիքի հետՙ կիսել են Ամանորի եւ բնակարանամուտի ուրախությունը:

«Սոցիալական խնդիրներով պայմանավորված` շատ ընտանիքներ ստիպված են լինում անցնել աննկարագրելի դժվար ճանապարհով: Դա մեծ խնդիր է, որը հնարավոր չէ անտեսել: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ ցուցաբերվող աջակցության շնորհիվ մարդկանց ոտքի կանգնելու հնարավորություն տալն է: Նա, ով մեկ անգամ հաղթահարում է հուսահատությունը, մեկընդմիշտ կարող է փոխել իր վերաբերմունքը խնդիրներ լուծելու հանդեպ: Կարծում եմՙմեզ հաջողվել է մարդկանց մոտ արթնացնել այդ վստահությունը: Ամենակարեւոր ձեռքբերումը սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Տասը տարի առաջ մեկնարկած համագործակցությունը արգասաբեր է եղել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 162 ընտանիքի համար: Շեշտը դնելով սահմանապահ գյուղերի վրա, բայց չանտեսելով նաեւ ամենատարբեր պատճառներով տնազուրկ ընտանիքների խնդիրները, գործընկերները տարիներ շարունակ փորձել են անհատական մոտեցմամբ լուծել տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրները:

«Ամանորը ընտանեկան տոն է եւ ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում ընտանիքը կարող է այն տոնել սեփական հարկի տակ: Այս ընտանիքն այսուհետեւ իր «ամրոցն» ունի եւ լիահույս է ապագայի նկատմամբ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումներըՙ գործընկերները քննարկել են նաեւ 2019թ.-ին իրականացվելիք ծրագրի հետ կապված հարցեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ