RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1220, Տպվել է` 226, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

Գ. Գ.

Արցախում իր պատիժը կրող ադրբեջանցի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Հիշեցնեմ, որ 2017 թ. փետրվարի 1-ին, Հուսեյնզադեն Թալիշի ուղղությամբ ապօրինի հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ ներխուժել մարտական դիրքի խրամուղի. նույն պահին նա ձերբակալվել էր հայկական ուժերի կողմից: Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ սահմանախախտը հանդիսանում է Ադրբեջանի ԶՈՒ 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, որից հետո էլ նրան տրվել էր ռազմագերու կարգավիճակ:

«Արցախը նորմալ, ժողովրդավարական երկիր է, մենք նացիստ չենք, ֆաշիստ չենք, սրանք մեր ուժեղ կողմերն են: Մենք չպետք է հավասարվենք այն քաղաքականությանը, որը վարում է Ադրբեջանը...»,- հայտարարել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը :

Չնայած նրան, որ միջազգային հանրությունն այս ամենը դիտելու է որպես օրինապահության ու մարդասիրության ժեստ, այնուամենայնիվ պետք էր հաշվի առնել, որ գերին զինվորական էր, ով հնարավորության դեպքում անասելի դաժան կվարվեր ձեռքն ընկած հայի հետ:

Ես խիստ կասկածներ ունեմ`թե որեւէ հայ, նույնիսկ քաղաքացիական, հայտնվելով Ադրբեջանում, ողջ-առողջ հետ կգար, առավել եւս, եթե հայտնվեր նրանց մարտական դիրքերից մեկի խրամուղում:

Հ.Գ. Հուսեյնզադեն չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան` նախընտրելով որեւէ երրորդ երկիր, որից հետո Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Հուսեյնզադեի հանդեպ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ