RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



ԵՎՐՈՊԱ

Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1065, Տպվել է` 223, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Ներկայիս Վաշինգտոնում բնակվող թուրք լրագրողուհի եւ Գեյթսթոուն ինստիտուտի ավագ դասախոս Յուզայ Բուլութը վերոնշյալ վերնագրով հոդվածում անդրադառնում է վերջերս Մոնակոյում հայտնաբերված եւ Կիպրոսի իշխանություններին վերադարձված 6-րդ դարի Սուրբ Մարկոսի խճանկարին, որը գողացվել էր Հյուսիսային Կիպրոսի մի եկեղեցուց, 1974 թվին թուրքական բանակի բռնազավթումից հետո: Հազվագյուտ գլուխգործոցը հայտնաբերել էր հոլանդացի հետազոտող Արթուր Բրանդը եւ հավաստել, որ այն բյուզանդական ժամանակաշրջանի ամենագեղեցիկ նմուշներից է: Հոդվածում Բուլութը կոչ է անում Արեւմուտքին ոչ միայն վերագտնված գլուխգործոցների պարագայում անդրադառնալ Թուրքիայի ոտնձգություններին, այլեւ ավելի հաճախ բարձրաձայնել Կիպրոսի այդ հատվածում արդեն ավելի քան չորս տասնամյակ շարունակվող քրիստոնեական մշակույթի դիտավորյալ համընդհանուր թալանի, կողոպուտի եւ ոչնչացման քաղաքականությանը:

Նշելով 1989-ին Մ. Նահանգներում գտնված եւ վերադարձված Պանագիա Կանակարիա եկեղեցուց գողացված մեկ այլ խճանկարի մասին, նա հավելում է, որ տասնյակ հազարավորներ այդպես էլ մնացել են «անհետ կորած»: «Գողությունները (եւ մաքսանենգ ճանապարհով արտասահման տեղափոխված իրերը) չեն սահմանափակվում միայն Կիպրական (հունական) եկեղեցիներով, այլ տարածվում են նաեւ Երուսաղեմի ուղղափառ պատրիարքության, հայկական (Հալեֆկայի Սուրբ Մակար), Մարոնական (Սկիլուրայի Եղիա մարգարեի) եւ կաթոլիկական եկեղեցիների ու վանքերի վրա», նշում է նա եւ մեջբերում միջազգային կազմակերպությունների զեկույցները:

«Մ. Նահանգների կոնգրեսի 2015-ին հրատարակված զեկույցում նշվում է, գրում է Բուլութը, որ Կիպրոսում աշխատող հնագիտական օտարազգի խմբերը ստիպված էին դադարեցնել իրենց հետազոտությունները հյուսիսային հատվածում 1974-ի դեպքերից հետո: Որոշ հաշվարկներով մոտ 60 հազար ցուցանմուշներ ապօրինի պեղումների հետեւանքում գողացվել են եւ արտահանվել օտար պետությունների աճուրդներում վաճառվելու համար»:

Իսկ Կիպրոսի արտգործնախարարության 2016-ի զեկուցագրի տվյալներով ավելի քան 550 հույն ուղղափառ եկեղեցիներ, վանքեր եւ մատուռներ բռնազավթված տարածքում դիտավորյալ բարբարոսաբար թալանվել են կամ ավերվել: Քրիստոնեական այլ հարանվանությունների բազմաթիվ աղոթատեղիներ եւ եկեղեցիներ վերածվել են մզկիթների, թուրքական բանակի պահեստարանների կամ խոտանոցների: Այս փաստը ապացուցում է, որ զավթողների քաղաքականությունն է ամբողջապես բնաջնջել տեղի քրիստոնեական մշակույթը»:

Ավելի վաղՙ 2012-ին հրատարակված «Քաղաքակրթության կորուստը: Բռնազավթված Կիպրոսում մշակութային ժառանգության ավերումը» խորագրով զեկույցում նշվում է, որ Թուրքիան Կիպրոսի դեմ գործել է երկու գլխավոր միջազգային հանցագործություն: Կղզու մի մասը զավթելուց եւ ինքնիշխան երկիրը երկու մասի բաժանելուց բացի, փոխել է նաեւ կղզու ժողովրդագրական բնույթը: «Դա կիպրական հարցի ամենաողբերգական գործոնն է եւ ցույց է տալիս, որ Անկարան նպատակ է հետապնդում թուրքականացնել գրավյալ տարածքը եւ ապահովել իր մշտական ներկայությունը այնտեղ: 1974-ից ի վեր այնտեղ հաստատված խամաճիկային իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի ոչնչացնեն ամեն ինչ, որ հունական է եւ քրիստոնեական ընդհանրապես» գրված է զեկույցում:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հոդվածը եզրափակում է Բուլութը, մշակութային ժառանգության նման դիտավորյալ ոչնչացումը համարում է պատերազմական հանցագործություն»:

Նկար 1. Պանակիա Կանակարիա եկեղեցին բռնազավթված Կիպրոսում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ