RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2133, Տպվել է` 160, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ ԽՈՐԵՆԸ ՎԱՐԴԱՊԵՏ Է, «ԱՆԱՍՏՎԱԾԸ» ՄՈՄ ԷԼ ԿՎԱՌԻ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս օրերին Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորինս զգոն լինիՙ եկեղեցու դեմ ամեն մի դավադրություն կանխելու: Ցավոք սրտի, այդպես չի մտածում Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի Առաջնորդական տեղապահ Խորեն վարդապետ Առաքելյանը: Ընդհանրապես, այս մարդն ի սկզբանե հայտնի է եղել իր սկանդալային, հայ եկեղեցականին ոչ հարիր պահվածքով, խտրականությամբ եւ մասամբ նորին: Օրերս նա հրահրել է հերթական, ավելի մասշտաբային, կասեիՙ միջպետական եւ միջեկեղեցական սկանդալ:

Իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրինիՙ Կոստանդնուպոլսի հարեւանությամբ գտնվող Խալքիս կղզու հունական եկեղեցում լուսանկարված մոմավառության տեսարանը, Խորեն վարդապետը հունարեն լեզվով գրել է.

«Անաստվածը մոմ էլ է վառում»:

Ժողովրդական առածն ասում էՙ «Գայլի գլխին ավետարան են կարդում, ասում էՙ արագացրեք, հոտը սարն անցավ» : Ինչպես հիշյալ գայլը, այնպես էլ սույն հոգեւորականը, երբեք չի խրատվում իր շուրջ հասունացած աղմուկ-աղաղակից: Հիմա արդեն, այս արարքի համար, Հունաստանից բողոքի նոտա կուղղվի ՀՀ արտգործնախարարությանըՙ արգահատելի պատճառով:

Սփյուռքում գտնվող հոգեւորականի առաջին անելիքը հայպահպանությամբ ու հոգեւոր ծառայությամբ զբաղվելն է: Սփյուռքում գտնվող հոգեւորականի խնդիրը չէՙ տվյալ երկրի վարչապետը աստվածապա՞շտ է, թե՞ անաստված:

Մեր հունահայ բարեկամները տեղեկացրին, որ վարդապետի արարքն ուղղակի տհաճ անակնկալ է մատուցել Հունաստանի վարչապետի գրասենյակին ու անձամբ իրենՙ վարչապետին: Նույն աղբյուրի փոխանցմամբ ՙ հունահայ համայնքիՙ Ս. Էջմիածնի Մայր աթոռին մոտ կանգնած շրջանակներն իրենց անհանգստությունն ու դժգոհությունն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետինՙ անվստահություն հայտնելով Խորեն վարդապետին եւ պահանջելով նրա հեռացումը թեմից:

Հույս ենք հայտնում, որ Հայոց Հայրապետը, գոնե այս անգամ, խիստ կդատի Խորեն վարդապետին եւ նրան նվազագույնը կհեռացնի հունահայոց թեմից, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, այդ մարդը քայլող անպատվություն է Հայ առաքելական եկեղեցու եւ վտանգՙ հայ-հունական կրոնական-պետական հարաբերությունների համար:

Սա արդեն Հայ առաքելական եկեղեցու պատվի հարցն է, մանավանդ հիմա, երբ չորս կողմից դավադիր նշանառության տակ է առնված մեր ազգային եկեղեցին. վարդապետ կոչված Խորենի արարքն ուզենք, թե չուզենք, վայրահաչելու առիթ է տալու բոլոր նրանց, ովքեր առիթը չեն կորցնումՙ մեր եկեղեցուն քննադատելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #45, 29-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ