RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



ՀԱՆԳՐՎԱՆ

Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1722, Տպվել է` 140, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Կենտրոնական Ասիայի խոշորագույն երկիրըՙ Ղազախստանն ավարտեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ոչ մշտական անդամությունը: Երկու տարվա ընթացքում այդ երկիրն առավելագույն ջանքեր գործադրեց Կազմակերպության, որպես անվտանգության համաշխարհային քաղաքական կարգավորիչի, ամրապնդման համար:

ԽՍՀՄ փլուզման պահին Ղազախստանը հայտնվեց բարդ իրավիճակում: Միության «ժառանգությունը» ավտոմատ կերպով վերածեց հանրապետությունը աշխարհի խոշորագույն միջուկային տերություններից մեկի: 1991թ. դրությամբ Ղազախստանը տիրապետում էր իր հզորությամբ աշխարհում չորրորդ միջուկային ներուժին: Սակայն արդեն 1992թ. հանրապետությունը որոշում կայացրեց միջուկային ծրագիրը փակելու եւ միջուկային զենքին տիրապետելուց լրիվ հրաժարվելու մասին: Դառնալով առաջին (եւ առաժմ միակ) աշխարհի երկիրը, որը կամավոր է հրաժարվել ազդեցության զենքից:

Այն ժամանակներից սկսած միջազգային ասպարեզում Ղազախստանը հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման քաղաքականության եւ Չտարածման մասին պայմանագրի առավելագույն ընդլայնման օգտին:

Ստանձնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողի դերը (2018թ. հունվար) Ղազախստանն անցկացրեց հատուկ նիստ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, վստահության միջոցների թեմայով: Ընդունվեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահի եզակի հայտարարություն: Այնտեղ նշվում էր, որ հակամարտությունների կանխարգելման համընդգրկուն ռազմավարությունը պետք է ներառի իրենում վաղ կանխարգելումը, նախնական տեղակայումը, միջնորդությունը, խաղաղության պաշտպանությունը, չտարածումը, հաշվետվության միջոցները, ինչպես նաեւ հետհակամարտային խաղաղաշինությունը: Այդ փաստաթղթում (թվարկված հարցերի հետ միասին) առաջին անգամ ներառված են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հիմնախնդիրները: Դրանում է կայանում այդ փաստաթղթի եզակիությունը:

Ղազախստանն, ընդ որում, հանդես եկավ որպես Միավորված Ազգերի Կազմակերպության փոխակերպման նախաձեռնողներից մեկը, ձգտելով այն դարձնել ավելի հետեւողական, ինտեգրված եւ արդյունավետ կառույց, որը պետք է ավելի արդյունավետ օգտագործի հակամարտությունների կարգավորման եւ կանխարգելիչ դիվանագիտության գործիքները: Այդ թվում, տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության ճանապարհով: Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության վերջին կետը ցույց տվեց, որ ՄԱԿ-ն ընդունում է, այդ թվում, Մեծ քսանյակի անդամ չհանդիսացող զարգացող երկրներիՙ տարբեր տարածաշրջանային կազմակերպությունների քաղաքական գործընթացների վրա ազդեցության աստիճանը: Ղազախստանի կարծիքով, Անվտանգության խորհուրդը իր ներկա վիճակով չի արտահայտում աշխարհի իրողությունները: Նաեւ այն պատճառով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի առանցքային խաղացողները հրաժարվում են ճանաչել ուժի նոր կենտրոնների առաջացումը, որոնք ի հայտ են եկել վերջին երկու տասնամյակում: Դա զարգացող սեկտորի մեծացած ազդեցությունն է համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության վրա:

Աստանան այն կարծիքին է, որ անհրաժեշտ է ընդլայնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվաքանակն ու կազմը, ընդգրկելով նրանում աշխարհի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչներին (այդ թվումՙ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Հարավ Արեւելյան Ասիայի): Ընդ որում, երկիրը հանդես է գալիս փաթեթային բարեփոխման անհրաժեշտության օգտին, ինչի շրջանակներում քննարվում են վետոյի իրավունքի, Գլխավոր Ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի միջեւ կապի հարցերը:

Ղազախստանի նման դիրքորոշումը վառ կերպով արտահայտվել է Մերձավոր Արեւելքի, Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի իրավիճակի հարցերով Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում: Այն ցույց տվեց, որ զարգացող աշխարհը կարող է հակակշիռ դառնալ խոշոր տերությունների, ներառյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի քաղաքական ճնշմանը:

Այսպես, օրինակ, չնայած Միացյալ Նահանգները լոբբիինգ էին անում հօգուտ Հյուսիսային Կորեայի դեմ արգելամիջոցների ուժեղացման եւ նույնիսկ հավանություն տալուն (հեռանկարում) այդ երկրի դեմ ռազմական օպերացիայի, Աստանան հանդես եկավ առաջարկովՙ մշակել Հյուսիսային Կորեան միջուկային զինանոցից ազատելու վերաբերյալ ճանապարհային քարտեզ: Հատուկ հղում էր կատարվում այն հանգամանքին, որ միջուկային տերությունները ԿԺԴ-ին ամուր երաշխիքներ պետք է տան:

Ղազախստանի նախագահը, հանդես գալով Անվտանգության խորհրդի նիստում, առաջարկեց հրաժարվել բաժանելուց երկրներն ըստ ռազմական բլոկների, քանի որ «դրանց գոյությունը սկսում է դառնալ սադրիչ եւ անիմաստ»: Եվ լոկ վերադարձը քաղաքական վստահության եւ համակարգված երկխոսության միջազգային կյանքինՙ կարող է նպաստել Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդրի կառուցողական կարգավորմանը:

Ղազախստանն ընդ որում, հրաժարվելով աջակցել ԱՄՆ դիրքորոշմանը ԿԺԴ-ի դեմ արգելամիջոցների ուժեղացման գործում, չպաշտպանեց նաեւ Մոսկվայի դիրքորոշումը Պհենյանի վրա արգելամիջոցային ճնշումը թուլացնելու հարցում: Աստանան գտնում էր, որ արգելամիջոցների հարցերին կարելի կլինի վերադառնալ լոկ այն բանից հետո, երբ իրատեսական քայլեր արվեն ամբողջությամբ վերցրած Կորեական թերակղզում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Ղազախստանի նման դիրքորոշումը, որը հանդես է գալիս ամբողջությամբ վերցրած միջուկազերծելու դիրքերից, դարձավ խթան երկու Կորեաների միջեւ երկխոսությանը վերադառնալու համար:

Ղազախստանի եւս մեկ նվաճում է Սիրիական հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ զարգացող հակամարտությունը հավասարակշռելը: Այստեղ Ղազախստանը նույնպես հանդես եկավ չեզոք կողմում, թույլ չտալով մեկ կամ մյուս հակամարտ ռազմական դաշինքին ճնշումով առաջ մղել իր դիրքորոշումը: Մասնավորապես, Ղազախստանը զարգացող աշխարհի անունից չպաշտպանեց ԱՄՆ բանաձեւը Սիրիայում քիմիական հարձակումների հետազոտման նոր մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Աստանան չեզոք դիրք գրավեց ռուսական բանաձեւի հարցում, որը պահանջում էր «անմիջապես դադարեցնել ագրեսիան Սիրիայի հանդեպ»: Ղազախստանի դիրքորոշումը, որը աջակցություն գտավ Անվտանգության խորհրդի շատ մասնակիցների կողմից, հիմնվում էր ներսիրիական հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու ընկալման վրա: Ընդ որում, քաղաքական երկխոսությանն իրենց մասնակցելու համաձայնությունը (որն առաջարկում էր Աստանան) արտահայտեցին ներսիրիական հակամարտության բոլոր կողմերը: Աստանայի գործընթացը (որը մի բանակցային հարթակ է, որն առաջարկել է Ղազախստանը) դարձավ Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատմության մեջ առաջինը, երբ խաղաղ կարգավորվան գործընթացում բանակցությունների սեղանի շուրջ հայտնվեցին ինչպես ՍԱՀ իշխանությունները, այնպես էլ նրանց դեմ պայքարող ընդդիմադիրները: Ներառվեցին նաեւ ՄԱԿ-ի եւ երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ներկայացուցիչները: Այստեղ ԱՄՆ-ն հանդես եկավ դիտորդ երկրի կարգավիճակով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղազախստանի աշխատանքի կարեւոր արդյունքը եղավ Անվտանգության խորհրդին լրացուցիչ քաղաքական ազդեցություն տալու օգտին նրա լոբբիինգը: Անվտանգության խորհուրդը երաշխավորություններից անցավ քաղաքական հայտարարությունների: Դրանցից առաջինը եղավ Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարությունը, մի փաստաթուղթ, որն ուղղված է զանգվածային զենքի ոչնչացման եւ չտարածման շրջանակներում վստահության միջոցառումների ուժեղացմանը:

Ղազախստանը լոբբիինգ է արել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ահաբեկչությունից ազատ աշխարհի հասնելու Վարքականոնի ընդունման հարցում: Այս երկրի կողմից առաջարկված փաստաթուղթը ճանաչվեց կարեւոր երեւույթ ահաբեկչության դեմ ՄԱԿ-ի համակարգի ամրապնդման հարցում եւ ստորագրվեց աշխարհի ավելի քան 70 երկրների արտգործնախարարների եւ բարձր ներկայացուցիչների կողմից:

ՄԱԿ-ի ԱԽ մի շարք կառույցներում Ղաղախստանի նախագահության ընթացքում հատուկ շեշտադրվեց ուշադրությունը Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի վրա: Դա տեղի ունեցավ նաեւ այն պատճառով, որ Ղազախստանը դարձավ տարածաշրջանի առաջին երկիրը, որն ընտրվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմում:

Ղազախստանի նախաձեռնությամբ կազմակերպվեց 2010թ.ից հետո առաջին ՄԱԿ-ի ԱԽ-ի առաքելության ուղեւորությունը Քաբուլ 2018թ. հունվարին: Դա թույլ տվեց ԱԽ-ին ներսից հասկանալ իրավիճակը եւ առարկայական ընկալում ունենալ երկրի եւ նրա խաղաղ բնակչության իրական շահերի եւ առաջնահերթությունների վերաբերյալ:

ՄԱԿ ԱԽ նախագահի հայտարարությունը, որն ընդունվեց Քաբուլի առաքելության ավարտից անմիջապես հետո, ընդգծում է տարածաշրջանային, միջտարածաշրջանային եւ միջազգային համագործակցության զարգացման կարեւորությունը Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում տեւական խաղաղության, կայունության եւ կայուն զարգացման ապահովման համար: Փաստաթղթում նաեւ կա կարեւոր կետ Անվտանգության խորհրդի կողմից աջակցության վերաբերյալ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության գոտու ընդլայնմանը, համագործակցությանը եւ բարգավաճմանը:

Ղազախստանի ներկայությունը Անվտանգության խորհրդում ցույց տվեց, որ զարգացող աշխարհից ազդեցիկ երկրների ներգրավումը աշխարհակառուցման կառավարման քաղաքականությանը ոչ վատ արդյունքներ է ցույց տալիս: Դա նպաստում է նաեւ ոչ միայն հակամարտությունների կարգավորման գործընթացների արդյունավետության աճին, այլեւ, ամբողջությամբ վերցրած, փոխում է մոտեցումները աշխարհի նոր պատկերի ընկալման հարցում: Դա, խոշոր հաշվով, նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ազդեցության մեծացմանը առկա գործընթացներում: Սա ծայրահեղ կարեւոր է վերջին տասնամյակներում մեծապես նսեմացած հեղինակության ընդհանուր համապատկերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ