RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 895, Տպվել է` 140, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶ ԵՆ ՖԻՔՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ մեր երկրում կան անհրաժեշտ պայմաններ եւ բավարար սնունդ` կենսաբանների եւ կենդանասերների ուշադրության կիզակետում հայտնված այս կատվազգիի համար:

Կովկասյան հովազի եւ վայրի այլ կենդանատեսակների շարժի տեսագրությունները կարեւոր փաստեր ենՙ տարածքի պահպանությանն ուղղված քայլերը վերլուծելու եւ գնահատելու համար:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկերներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» (World Land Trust)-ի աջակցությամբ, 2011 թվականից հստակ քայլեր է իրականացնում մեր երկրում բնության եւ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված նորագույն «թակարդ»-տեսախցիկներն էապես նպաստում են անհրաժեշտ մշտադիտարկումների կատարմանը: Դրանց օբյեկտիվները տարբեր ժամանակ հասցրել են ֆիքսել շատ կենդանիներիՙ բեզոարյան այծերի, գորշ արջի, գառնանգղերի, լուսանի, անտառակատվի, գայլերի, վարազների եւ աղվեսների շուրջօրյա շարժը: Վերջին դիտարկումները հատկապես կարեւոր ձեռքբերում են: Նկարահանման տեղանքը չի նշվումՙ որսագողության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:

Արդեն 8 տարի տարածքը գտնվում է հիմնադրամի վերահսկողության տակ, ինչը բացառում է որսագողության, ապօրինի անտառահատումների եւ մարդու գործունեության բացասական ազդեցության հնարավոր դեպքերը: Այս առումով էապես կարեւորվում է համագործակցությունը թե՛ պետական մասշտաբովՙ Բնապահպանության նախարարության հետ, թե՛ միջազգային գործընկերների հետ, եւ թե՛ ներքին շրջանակներումՙ բնապահպանական տարբեր հիմնադրամների միջեւ:

Հովազի պահպանման գործում էական դեր ունեն հեռավոր, այդ թվումՙ սահմանային համայնքները: Կենդանու այս տեսակը գտնվում է մշտական միգրացիայի ու տեղաշարժի մեջ: Կովկասյան հովազը մեկ օրում կարող է անցնել հարյուրավոր կիլոմետրեր: Նրա պահպանման կարեւորությունն ու նշանակությունը գիտակցող համայնքները կարող են անգնահատելի աջակցություն ցույց տալ կենդանու պահպանության հարցում:

Տարբեր կենդանատեսակների համար ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձելՙ լինելով միգրացիոն միջանցքի մի մաս: Էապես ավելացել է մի շարք տեսակների, մասնավորապեսՙ բեզոարյան այծերի գլխաքանակը: Սա հատկապես կարեւոր է, քանի որ կովկասյան հովազի ներկայությունն առավելապես պայմանավորված է տարածքում բավարար սննդի առկայությամբ: Ըստ առկա տվյալների, Հայաստանի տարածքում «թակարդ»-տեսախցիկներով հնարավոր է եղել նկատել ընդամենը 3-5 առանձնյակի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ