RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 718, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԸ

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՌԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Այսօր երեկոյան ստացանք գույժը Մանուկյան-Սիմոն հիմնադրամից, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր վախճանվել է ազգային մեծ բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության երբեմնի նախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը, 85 տարեկան հասակում։ Մեծ մարդասեր, ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ եւ խիստ բնավորության մեջ ազնվագույն եւ գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելինՙ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը, Հայաստանում կրթության գործիՙ առաջին հերթինՙ Երեւանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին

Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության եւ սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները, այլեւ օրինակ եւ խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։

Խորին ցավակցություններ եղբորըՙ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ