RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1186, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Այլընտրանքային էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության արդյունավետ զարգացման համար:

Վերջերս շահագործման հանձնվեց «Զոդ Ուինդ» 1.32 ՄՎտ գումարային հզորությամբ հողմային էլեկտրակայանը:Այն աշխատում է քամու էներգիայի հաշվին: Կայանը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում 75 հեկտար հողատարածքի վրա:

Հարկ է նշել, որ 2003 թվականին մշակվել են Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները: Տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մինչեւ 450 ՄՎտ: Այն տարեկան կարող է արտադրել ավելի քան 1.26 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Առանձնացվել են հեռանկարային տեղանքները` Զոդի լեռնանցք, Բազումի լեռներՙ Քարախաչի եւ Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սեւանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի եւ Գորիսի միջեւ գտնվող բարձունքային գոտին եւ Մեղրիի շրջանը:

2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին հզոր հողմաէլեկտրակայանը` 2.6 ՄՎտ գումարային հզորությամբ: Այս վայրում նախատեսվում է կառուցել մինչեւ 50 ՄՎտ գումարային հզորությամբ հողմաէլեկտրակայան: Ներկայումս գործում է նաեւ Քաջարանի հողմաէլեկտրակայանը 250 ԿՎտ հզորությամբ, տարեկան մոտ 820 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:

Ավարտվել են մոնիթորինգային աշխատանքները Սեւանի Սեմյոնովկա լեռնանցքում եւ կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 35 ՄՎտ գումարային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար: ՀՀ-ում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի թիվ 209-Ն որոշման, 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում էՙ 42.739 դրամ / կՎտժ` առանց ԱԱՀ:

Հողմային էներգիայի օգտագործման ուղղությամբ աշխատանքները ներկայումս շարունակվում են:

Նկար 1. «Զոդ Ուինդ» 1.32 ՄՎտ հզորությամբ հողմակայանի շինարարության ընթացքը, 2018թ.

Լուսանկարըՙ Ստեփան Պապիկյանի անձնական արխիվից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ