RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1627, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՎԱԾ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Հոգլանդի հարցազրույցի առթիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանինՙ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին այն պայմաններում, երբ ինքը արդեն թողել է պետական ծառայությունը եւ արտահայտում է անձնական կարծիք:

Խնդիրն այն է, որ նա հերթական ինտրիգն է հյուսում Արցախի առնչությամբ: Հոգլանդը մասնավորապես անդրադարձել է «Լավրովի ծրագրին», որին «հակամարտող կողմերից ոչ մեկը հավանություն չի տվել»: «ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Սերգեյ Լավրովի ծրագիրը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրաՙ որոշ տարբերություններով: Հոգլանդը նշում է, որ գլխավոր տարբերությունը հանրաքվեն է, որին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում տեղահանված ադրբեջանցիները, որոնք ներկայումս բնակվում են մասնավորապես Բաքվում: Կողմերի մերժման պատճառը հանրաքվեի անցկացման ժամկետների անորոշությունն է: Ներկա պահին թե՛ Երեւանը, եւ թե՛ Բաքուն ուզում են հանրաքվեի անցկացման ժամկետների հստակեցում»:

Ըստ Հոգլանդի, կողմերը կարծես թե ամեն ինչ համաձայնեցրել են, եւ մնում է միայն հստակեցնել հանրաքվեի անցկացման ժամկետները: Սակայն նա ինքը, պաշտոնաթող լինելով եւ էստաֆետը Էնդրու Շոֆերին փոխանցելով, նշել է հավելյալ մանրամասնություններ, որոնք «Ամերիկայի ձայնն» անվանում է «Հոգլանդի, այլ ոչ թե Լավրովի ծրագիր: Հոգլանդի փաստաթղթում նշվում է, որ «նախկին ԼՂ ինքնավար շրջանից դուրս գտնվող եւ Բաքվի կողմից չվերահսկվող տարածքները պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, որը երաշխավորում է անվտանգություն եւ ինքնակառավարում: Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Ծրագիրը նախատեսում է Հայաստանը ԼՂ-ին միացնող միջանցքի ստեղծում, որը չի կարող ներառել Լաչինի շրջանը:

2017-ի վերջերին Հոգլանդը հայտարարել էր, թե Լավրովի ծրագիր գոյություն չունի, իսկ հիմա ինչո՞ւ է հակառակը պնդում: Նրա վերջին հարցազրույցից պարզ են դառնում որոշ բաներ: Խոսելով հակամարտության կարգավորման վրա արտաքին խաղացողների ազդեցության մասինՙ նա կարծիք է հայտնել, որ Իրանն ուզում է կարգավորում, բայց Ռուսաստանի հարցում Հոգլանդը թերահավատ է: «Մոսկվայում կան ուժեր, որոնք հակամարտության կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդելու լծակները»: Նույն հարցի կապակցությամբ Հոգլանդը անցյալում համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ, մինչդեռ պատերազմը կարող է ապակայունացնել այն:

Վաշինգտոնը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի, այժմ սկսել է տեղեկատվության արտահոսք իրականացնել, ինչը հարցականի տակ է դնում Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող կարգավորման երկարատեւ գործընթացը, արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը: Ճիշտ է, համանախագահները չեն թաքցնում, որ ներկա պայմաններում իրենք փորձում են գոնե պահպանել ստատուս-քվոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ