RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1547, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ՓՈԽԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Դաշնակիցների դիրքորոշումը վճռական դեր խաղաց

ԱՄՆ նախագահի վարչակազմը վերանայել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը իր դաշնակիցների կոշտ դիրքորոշման պատճառով: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal թերթը :

Օրերս ԱՄՆ-ը Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային առաջարկեց զինծառայողներին Սիրիայի տարածքում թողնել եւ ստանձնել սիրիացի քրդերի եւ Թուրքիայի միջեւ անվտանգության գոտու ստեղծման պարտականությունները: Նախատեսվում է 32 կիլոմետր լայնությամբ այդ գոտին ստեղծել Թուրքիայի սահմանի երկայնքով:

Սակայն ԱՄՆ-ի դաշնակիցները հրաժարվեցին Սիրիայի տարածքւմ մնալ այնտեղից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերումից հետո: Այդ պատճառով ամերիկյան բոլոր զորքերը դուրս բերելու որոշումը փոխակերպվել էր դրանց մասնակի դուրսբերման որոշման: Պենտագոնը հաղորդում է, որ ամերիկացի 200 զինծառայողներ կմնան Սիրիայի հյուսիսում, եւս 200 զինծառայողՙ Հորդանանի սահմանի մոտ գտնվող Էտ-Տանֆ ռազմակայանում:

Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող ամերիկյան զորաբաժինը կաջակցի ԱՄՆ-ի տեղական դաշնակիցներինՙ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (սիրիացի քրդերին): Էտ-Տանֆի զորաբաժինը պաշտոնապես կլուծի հակաահաբեկչական խնդիրներ, իսկ իրականում այդ տարածաշրջանում կզսպի իրանական ուժերին:

Ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Վասիլյեվը «Ռեգնում» գործակալության հարցմանն ի պատասխան այն տեսակետն է արտահայտել, որ զորքերի լիակատար դուրսբերումից ամերիկացիների հրաժարումը վատ տարբերակ է սիրիացիների համար: Վերջին հաշվով, դա կձգձգի իրավիճակը: Սիրիացի քրդերը կընդվզեն, եւ կծառանա Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի կիսապետական կազմավորման ստեղծման հարցը:

Վասիլյեվն ավելացրել է, որ զորքերի դուրսբերումից հրաժարվելը կվնասի նաեւ Թուրքիայի շահերին, քանզի նահանջ է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից: Սա նշանակում է սիրիացի քրդերի ինքնավարության եւ ռազմական ենթակառույցի պահպանում: Մյուս կողմից, դա հավելյալ ազդակ կդառնա Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցման համար:

Նրա կարծիքով, զորքերի լիակատար դուրսբերումից հրաժարվելը լուրջ սպառնալիք է ստեղծում Սիրիայի քաղաքական եւ տնտեսական ինքնիշխանության համար: ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների վերահսկողության տակ է մնում երկրի նավթի հանքավայրերի 70 տոկոսը, որոնք գտնվում են հենց Սիրիայի ժողովրդավարական ուժերին ենթակա տարածքում: Բացի դրանից, տարածաշրջանում դա ուժեղացնում է Իսրայելի դիրքերը, ինչն ակնհայտորեն ձեռնտու չէ Դամասկոսին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ