RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՙ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Սահմանապահ գյուղերի զարգացումը շարունակում է կարեւոր թիրախ մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Այլընտրանքային էներգիան դիտարկելով որպես բնապահպանական ու տնտեսական առումով արդարացված միջոցՙ գործընկերները հերթական համատեղ ծրագիրն են սկսել Տավուշի մարզում: Ոսկեվանի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվումՙ գոյություն ունեցող ջեռուցման համակարգն արեւային ջրատաքացուցիչով համալրելու ուղղությամբ:

Շուրջ հինգ տարի գործող մանկապարտեզն ապահով դիրք ունի եւ պաշտպանված է հակառակորդի հնարավոր գնդակներից եւ կարող է միաժամանակ սպասարկել 50-60 սան: Այդուհանդերձ, այն ամբողջ արդյունավետությամբ չի գործում: Փոքրիկների համար անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելըՙ երկհարկանի շենքն ամբողջությամբ տաքացնելը, բավականին ծախսատար է: Տնօրենությունը դրանում համոզվել է հատկապես ձմռանն աշխատելուց հետո:

«Մանկապարտեզում այժմ կա 30 սան: Ունենք երկու խմբի հնարավորություն, բայց գործում է մեկը: Անցած տարիներին չենք աշխատելՙ ջեռուցում չլինելու պատճառով: Այս տարի աշխատել ենք, քանի որ ունենք գազամատակարարում, եւ յուրաքանչյուր հարկի ջեռուցման համարնախատեսվածմեկականգազի կաթսա: Օգտագործվում է միայն առաջին հարկի կաթսան: Երկրորդ հարկում կա դահլիճ, դաշնամուր, երեխաներն այնտեղ պետք է անցկացնեն իրենց մարզումները, բայց ցրտի պատճառովՙ չենք տանում: Եթե չկարողանանք ջեռուցելՙ ստիպված կլինենք դադարեցնել աշխատանքը»,-ասել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը :

Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարեւոր նպատակ գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Իրականացվող աշխատանքները շուտով կավարտվեն: Գործընկերներն ակնկալում են արձանագրել ծրագրի ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական արդյունավետությունը:

«Մեր գյուղը սահմանամերձ է, անընդհատ հնչում են կրակոցներ, իրավիճակը լարված է լինում: Չնայած լարվածությանը գյուղում ուշադրություն են դարձնում մատաղ սերնդին: Գյուղում կան երեխաներ, որոնք կարող էին հաճախել մանկապարտեզ, բայց զրկված են դրանիցՙ առկա պայմանների պատճառով: Համայնքում կան հրատապ այլ խնդիրներ, որոնք արագ լուծում են պահանջում: Երբ աշխատանքներն ավարտվեն ու հարցը կարգավորվիՙ տնտեսված միջոցները կուղղենք մյուս խնդիրների լուծմանը»,-ասել է Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանը :

Նոր համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար ծախսվող միջոցները, ինչը շատ կարեւոր է այլ խնդիրներ ունեցողՙ սահմանապահ գյուղերի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ