RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 754, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 0

9 ՏԱՐԻՙ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիան գործակցության տասներկուամյա ժամանակահատվածում մի շարք ծրագրեր են իրականացրել: Դրանցից մեկի շնորհիվ ինը տարի շարունակ տպագրվել է ճանաչողական բնույթի գիրքՙ յուրօրինակ հանրագիտարան հանդիսանալով Հայաստանի ու արտերկրի ընթերցողների համար: Հային ու հայկականությանն առնչվող շարքի շրջանակում առ այսօր արդեն հրատարակվել է ինը հատոր: Գործընկերներն այդ գրքերի շնորհանդեսը կազմակերպել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանիՙ Հայ գրատպության առաջնեկներին նվիրված սրահում: Այսուհետեւ հավաքածուն իր պատվավոր տեղը կունենա Ազգային գրադարանում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբՙ մշակութային արժեք ներկայացնող գրքերի ստեղծման աշխատանքները 2011 թվականից իրականացրել է Համահայկական աշխարհագրական ասոցիացիան: Առաջին 4 հատորում ներկայացված են աշխարհի հայկական հուշարձաններից 800-ը: Դրանք հայերի նախաձեռնությամբ ու հայերին նվիրված ՙարտերկրում առկա բոլոր հուշարձանները չեն, սակայն մեծ մասն են:

«Նպատակը, որի շուրջ գործակցել ենք տարիներ շարունակ, ոչ թե մյուսների նկատմամբ մեր ազգի առավելությունն ընդգծելն է, այլ ինքնաճանաչողությունն ու մեր մշակույթն աշխարհին հասանելի դարձրած հայորդիների գործը գնահատելը: Պիտի արձանագրեմ, որ մեր գործունեության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն թիմային աշխատանքով ու նվիրմամբ, այլեւ այս ինը հատորում տեղ գտած անվանի հայերից յուրաքանչյուրի անցած ճանապարհով: Ուզում եմ հավատալ, որ շարքը հաճույքով կընդունվի նաեւ գրադարանի այցելուների կողմից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հինգերորդ եւ վեցերորդ հատորներում զետեղված տեղեկություններն առնչվում են աշխարհի հայ երաժիշտներին: Գործընկերների համատեղ ջանքերով հավաքագրված նյութերի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու արտերկրի անվանի հայ երաժիշտների գործունեությանը: Մարդիկ, ովքեր իրենց նվիրման շնորհիվ ոչ միայն իրենց ստեղծագործական ուղին են հարթել, այլեւ նպաստել են մեր երկրի հեղինակության բարձրացմանը:

Հաջողված գործընկերության արդյունքում հաջորդիվ տպագրվել է աշխարհի հայ նկարիչների մասին պատմող եւս երկու հատոր: Սկզբունքը մնացել է նույնը. ներկայացնել ճակատագրի բերումով աշխարհով մեկ սփռված տաղանդավոր հայերի ավանդը մշակույթի մեջ: 8-րդ գրքի տպագրությունը համընկել է հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի հոբելյանին եւ նվիրվել նրան:

2018 թվականին գործընկերներն անդրադարձել են հայ կինոգործիչներին: Այդ թվականին տպագրված հատորըՙ իններորդը, նվիրվել է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին: Դրանում ներկայացված է կինեմատոգրաֆի արվեստին տիրապետողՙ Հայաստանից դուրս ապրած եւ ապրող հայ կինոգործիչների գործունեությունը:

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը խոսել է նախագծի գաղափարի, դրա կարեւորության ու անհրաժեշտության, իրականացման գործընթացի, ինչպես նաեւ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի գործընկերությունը շարունակվելու է նաեւ ընթացիկ տարում:

Գրքերի շարքը հասանելի է առցանցՙ հետեւյալ հղմամբ.

https://www.mts.am/about-us/vivacell-mts-to-armenia/VivaCell-MTS-publications/armenians-and-the-world

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ