RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 997, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ԱԶԱՏԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

Գ.Մ.

Շիրակի մարզի Ազատան գյուղում մարտի 7-ին շահագործման հանձնվեց 70 կվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան: Այն կառուցվել է «Եվրասիա» բարեգործական ՀԿ-ի եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ, «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության» համատեղ ծրագրով: Կայանի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, բարեգործական ՀԿ-ի, համայնքի ղեկավարները, ազատանցիներ, հյուրեր: Մասնավորապես կարեւորվեց գլոբալ տաքացման ժամանակներում մարզում էներգիայի այլընտրանքային միջոցի գործարկումը: Շրջակա միջավայրը պակաս կաղտոտվի, համայնքն էլ միջոցներ կտնտեսի այլ խնդիրների լուծման համար:

Ֆոտովոլտային կայանն արտադրելու է 100 հազար կվտ/ժ էլեկտրաէերգիա, ինչի շնորհիվ շրջակա միջավայր կարտանետվի 50 հազար կիլոգրամով պակաս ածխաթթու գազ: Ինչպես մեզ տեղեկացրեց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը , նախատեսվում է որոշակի օրենսդրական կարգավորումից հետո անվճար էներգիայով ապահովել գյուղի հանրակրթական դպրոցը, մանկապարտեզը, բուժամբուլատորիան եւ այլ ենթակառուցվածքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ