RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 21:43:04Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 774, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ» ՆՈՐ ԳԻՐՔԸ

Հ.Ծ.

«Տրավմա եւ անընկճելիություն: Հայերը Թուրքիայումՙ թաքնված, չթաքնված, եւ այլեւս չթաքնված» (Trauma and Resiliense: Armenians in Turkey-Hidden, Not Hidden and No Longer Hidden) խորագրով Րաֆֆի Պետրոսյանի նոր գիրքը, որը հասանելի է ընթերցողներին «Amazon.com, GarodBooks.com եւ Abrilbooks.com» առցանց հարթակներում, հոդվածների հավաքածու է 1915 թվին Թուրքիայում կատարված իրադարձությունների մասին, որոնք ոչ միայն 1,5 միլիոն հայերի ցեղասպանության, այլեւ հազարավոր հայերի ձուլման ու մահմեդականացման պատճառ դարձան, ստեղծելով թաքուն եւ ոչ թաքուն որբացած հայերի յուրօրինակ մի կատեգորիա, որ վերջերս է սկսել իր արմատներին վերադառնալու ուղիներ որոնել: Գրքի առաջաբաններից մեկը գրել է հայտնի թուրք իրավաբան եւ «Մեծ մայրիկ» հատորի հեղինակ Ֆեթհիե Չեթինը , իսկ մյուսըՙ Մասաչուսեթսի Կլարք համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը :

Գրքի վերաբերյալ դրական կարծիքներ են հայտնել հայտնի պատմաբաններ եւ մտավորականներ, ինչպես օրինակ «Կառնեգի Յուրոպի» (Լոնդոն) ավագ աշխատակից Թոմաս դը Վաալը , որ գրել է. «Պետրոսյանի արտահայտած մտքերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ խորաթափանց են, լուսաբանող եւ նրբերանգներով հարուստ»:

Հատկանշական է, նշում են շատերը, որ հոդվածներում քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ տեղեկություններ կան թաքնված հայերի մասին, ինչպես նաեւ Թուրքիայի ճարտարապետությանն ու մշակույթին իրենց անմիջական ներդրումն ունեցած հայերի վերաբերյալ: Կան նաեւ հայերի անընկճելիությունը, ճկունությունը, վերապրելու կամքը եւ մտավոր ունակությունները հաստատող բազմաթիվ տվյալներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ