RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1418, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԼԱՎԱԳԱԳՈՒՅՆ ԿԻՆՈԲԵՄԱԴՐԻՉԻ ՎԱԽՃԱՆԸ

Ա. Բ.

Մարտի 19-ին Մոսկվայում 93 տարեկան հասակում կյանքից հեռացավ խորհրդային կինոյի նշանավոր բեմադրիչ, Ռուսաստանի ժոողվրդական արտիստ եւ արվեստի վաստակավոր գործիչ Մառլեն Մարտինի Խուցիեւը : Ազգությամբ վրացի Խուցիեւը (Խուցիշվիլի) ծնվել էր 1925-ին, Թիֆլիսում, պետական գործչի եւ դերասանուհու ընտանիքում: 1950 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետըՙ Իգոր Սավչենկոյի արվեստանոցը: ՎԳԻԿ-ում եղել է Սերգեյ Փարաջանովի դասընկերը: աշխատել Օդեսայի, Գորկու անվան, «Մոսֆիլմ» կինոստուդիաներում: Իր առաջին գեղարվեստական ֆիլմըՙ «Գարունը Զարեչնայա փողոցում» նկարահանել է 1956-ին, Ֆելիքս Միրոների հետ: Խուցիեւի կինոն համարվում է խրուշչովյան «ձնհալի» ամենավառ արտայայտություններից մեկը: Համախորհրդային եւ միջազգային կինոփառատոների մրցանակների են արժանացել նրա «Երկու Ֆեոդոր» (1959), «Ես քսան տարեկան եմ» (1965), «Հուլիսյան անձրեւ» (1967), «Մայիս ամիսն էր» (1970), «Հետգրություն» (1983), «Անսահմանություն» (1991), «1941 թվականի մարդիկ» (2001) կինոֆիլմերը: Նկարահանել է նաեւ վավերագրական ֆիլմեր, վեց կինոնկարում հանդես եկել որպես դերասան: 1966 թվականին մշակույթի եւ գիտության 25 գործիչների հետ ստորագրել է Լեոնիդ Բրեժնեւին ուղղված նամակըՙ ընդդեմ Ստալինի արդարացման: Այս տարի էկրան էր բարձրանալու Խուցիեւի նոր ֆիլմըՙ «Ոչ երեկոյանը»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ