RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1033, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂՙ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆԸ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է հանդիպումՙ օտարալեզու մամուլի էջերից կարեւոր տեղեկություններ հավաքագրած եւ ժողովածուների շարք կազմած հեղինակների հետ: Նյութերը հավաքագրվել են 1890-1922թթ ընթացքում տպագրվածՙ ամերիկյան մամուլի էջերից: Մասնավորապեսՙ The New York Times-ից:

Հատորները լույս են տեսել վերջերսՙ Մխիթարյան հրատարակչատան կողմից եւ կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times»: Հատորները կազմել եւ խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը եւ ավստրալահայ Արա Քեթիբյանը: Հավաքածուի հրատարակմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Այս թանգարանում հավաքվող յուրաքանչյուր գիրք, լուսանկար, հոդված եւ հավաքածուՙ ճշմարտությունը ներկայացնող դեսպան են: Այդ ամենը կարեւոր համարելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին եւ աջակցել տարբեր ծրագրերի իրականացմանը: Անչափ կարեւոր է, որպեսզի մարդկության դեմ իրագործված վայրագությունը մեկընդմիշտ դատապարտվի ու այլեւս չկրկնվի: Սա ասում եմ ոչ միայն որպես ադանահայի շառավիղ, այլեւ ատելությունը չընդունող մարդ, ով ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի սթափ վերաբերմունքը: Ես ատելության հետեւանքների տխուր հայացքը տեսել եմ իմ ազգակիցների աչքերում: Մեր սերունդները պետք է ապրեն այլՙ ուրախ ու ժպտացող աչքերով: Այս աշխատանքները տարվում են նաեւ դրա համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութՙ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ եւ այլն:

Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը եւ այդ կոտորածների անմիջական հետեւանքները:

Առաջին հատորում ներկայացված է 1607 հոդված, իսկ երկրորդումՙ 1059:

Սա մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար:

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են հեղինակների հետ, լսել նրանց մեկնաբանությունները եւ ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ