RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2491, Տպվել է` 168, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱԿԱՆԱՎՈՐ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԵՏ ՎՐՅՈՆԻՍԸ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը գուժում է մահը Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի իր դասախոսներից, ականավոր բյուզանդագետ եւ հայագիտական ուսումնասիրությունների անխոնջ ջատագով դոկտ . Սպիրոս Վրյոնիս կրտսերի , որն 90 տարեկանում վախճանվել է մարտի 11-ին:

Վրյոնիսը ծնվել էր Մեմֆիսում (Թենեսի) 1928-ին եւ չնայած հույները քիչ էին այդ քաղաքում, նա մեծ հետաքրքրասիրություն է ցուցաբերել հին հունական պատմության նկատմամբ եւ 1950-ին ավարտել Հարավարեւմտյան (ներկայիս Հռոդոս) քոլեջը: Այնուհետեւ ուսումը շարունակել է Հարվարդ համալսարանում, որտեղ դոկտորական թեզ է պաշտպանել 1956-ին եւ ապա անցել դասախոսական աշխատանքի: Այնտեղ ծանոթացել է դոկտ. Ավետիս Սանջյանի (1921-1995) եւ դոկտ. Ստանֆորդ Շոուի (1930-2006) հետ: Հետագայում եռյակը սկսել է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում: Վրյոնիսը զբաղեցրել է բազում պաշտոններ: Եղել է (1972-75 թթ.) Գանբաումի անվան Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը: 1979-82 թթ.ին Աթենքի համալսարանի Միջնադարյան եւ արդի պատմության ամբիոնի վարիչը եւ 1988-ից 1993 թթ.ին Նյու Յորքի համալսարանի Ալեքսանդր Օնասիսի անվան Հելլենիստական ուսումնասիրությունների կենտրոնի առաջին տնօրենը:

Նրա հեղինակած գրքերի շարքում կարեւոր դեր է խաղում «Միջնադարյան հելլենիզմի անկումը Փոքր Ասիայում եւ իսլամականացման գործընթացը 11-15 դարերում» (1971) հատորը, որն այդ բնագավառում դասական գործ է համարվում:

Վրյոնիսը համառորեն պայքարել է Հայոց ցեղասպանության հարցում պատմության կեղծարարների եւ հատկապես թուրք ժխտողականության դեմ: Հրատարակել է «Թուրքական պետությունը եւ պատմությունը» (1991), «Աղետի մեխանիզմը: 1955 թվի սեպտեմբերի 6-7-ի թուրքական կոտորածները եւ Ստամբուլի հունական համայնքի բնաջնջումը» (2005 թ.) հատորները, որոնցում անդրադարձ կա նաեւ հայերի եւ հրեաների կոտորածների վերաբերյալ:

Նա ակտիվ գործունեություն է ծավալել Կալիֆոռնիա համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների ամբիոն հիմնելու աշխատանքներում եւ մասնակցել հայոց պատմության լուսաբանմանն ուղղված բազում միջոցառումների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ